Ձեր լավագույն օրերն առջևում են. Սուրբ Ծննդյան շնորհավորանք Ալեքսանդր Շևչենկոյից

15585215_1189417687793523_6298293387146986649_o-1Թանկագի՛ն ընկերներ, ահա և վրա հասավ զարմանահրաշ մի ժամանակ՝ Սուրբ Ծննդյան տոների ժամանակը, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք ձեզ: Սա հաշվարկի նոր սկիզբ է, հնարավորություն՝ վերլուծելու անցնող տարին, ինչ այն բերեց, ինչն է իրականացվել, ինչը՝ ոչ և ինչու:

Յուրաքանչյուրիս համար այս տարին տարբեր կերպ է անցել: Բայց մենք պետք է շնորհակալ լինենք Արարչին ամեն ինչի համար. ինչպես ձեռքբերումների, այնպես էլ կորուստների համար, որոնք միշտ մեր բարիքի համար են լինում: Նախքան դուք մեկտեղ կհավաքվեք, ընտանիքով և եկեղեցով միասին կանցկացնեք Սուրբ Ծննդյան արձակուրդները, մի մոռացեք այս տոնի գլխավոր պատճառի մասին:

Հիսուսը եկավ ավելի քան 2000 տարի առաջ, որպեսզի փոխի պատմության ընթացքը, որպեսզի լցնի հավատքով ու հույսով նրանց, ովքեր այն կորցրել են, և կիսվի մարդկանց հետ լույսով, սիրով, ներման զորությամբ և չարի հանդեպ բարու հաղթանակով:

Տարին վերջանում է, և եթե դուք դեռևս չեք հասցրել ներողություն խնդրել կամ ներել, շնորհակալություն ասել կամ ձեր մերձավորին բարի մի բան անել, բաց մի՛ թողեք այդ հնարավորությունը: Թող այս տարին ավարտվի բարի գործերով նրանց հիշողության մեջ, ովքեր ձեզ շրջապատում են: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսին կլինի գալիք տարին, մի վախեցեք բարձրաձայնելու ձեր ցանկությունները Աստծո առջև, Նա լսում է և անպայման կպատասխանի ձեր խնդրանքին:

Իմացեք, որ ձեր լավագույն օրերն առջևում են: Աստված երբեք չի թողնի ձեզ: Հռոմեացիս 15.13. «Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունովը»:

Թող Աստված օրհնի ձեզ գալիք 2017 թվականին և բացի էլ ավելի մեծ հնարավորություններ Իրեն և մարդկանց ծառայելու համար, թող Նա պահպանի ձեզ և տանի Իր ճանապարհներով, որոնք հաճելի են Իրեն:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելինե՛րս: