Անվնաս պահեք ձեր ամուսնությունը այս տոների ընթացքում

perfectfamilՍուրբ Ծնունդի տոնական շրջանը կարող է վատ անդրադառնալ ընտանեկան հարաբերությունների վրա: Ես չեմ կարող թվով գնահատել, թե որքան ընտանիքների եմ հանդիպել, որոնք ծանր շրջան են անցել հենց Սուրբ Ծնունդի և Գոհաբանության տոների ժամանակ:

Ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեր ամուսնությունը այս Սուրբ Ծնունդին:

Ցանկանում եմ առաջարկել մի քանի լուծումներ՝ այս օրերին ձեր ամուսնությունը ամբողջական պահելու համար:

  1. Ծրագրեք ու կարգավորեք ձեր ունեցած բյուջեն միասին:

Համաձայնության եկեք, թե որքան եք պատրաստվում ծախսել և կառչեք դրանից: Սա  պահանջում է փոխզիջման գնալու կարողություն: Փոխհարաբերությունները՝ մեկը խնայողն է, մյուսը՝ ծախսողը: Լավ սկզբունք է դեկտեմբերին չծախսելը այն, ինչի համար պատրաստվում ես զղջալ հունվարին: Եղեք իմաստուն:

  1. Նախևառաջ պաշտպանեք ձեր ընտանիքը:

Անգամ եթե խոսքը ընտանեկան միջոցառումներից և ընկերների հետ ժամանակ անցկացնելուց հետ մնալն է, դրեք ձեր ընտանեկան անհետաձգելի կարիքները ամեն տեսակ պարտավորություններից առաջ: Որպես ընտանիք՝ միասին ժամանակ անցկացրեք:

  1. Կառուցեք ավանդույթներ, որոնք կօգնեն կառուցելու ձեր ընտանիքը:

Մեզ հաճախ շեղում են այնպիսի բաներ, որոնք շատ քիչ նշանակություն ունեն: Գտեք հետաքրքիր ձև՝ նշելու այս տոների գլխավոր պատճառը: Դա կարող է լինել Սուրբ Ծննդյան պատմությունը վերընթերցելը կամ ծառայելը անտուններին: Եվ թող այդ ամենը հիշեցնի ձեզ Սուրբ Ծնունդի իրական իմաստի մասին: Մեզ մի մանուկ տրվեցավ՝ Փրկիչը, Նա է Քրիստոս Տերը: Առաջնորդեք ձեր ընտանիքը տոնելու Սուրբ Ծնունդը՝ իրական Սուրբ Ծնունդը, և դուք առավել ևս կտոնեք այն:

  1. Երբ դրսում լարվածություն է, թույլ մի՛ տվեք, որ այն իշխի ներսում:

Սուրբ Ծննդյան տոների ընթացքը կարող է զբաղվածությամբ լի լինել: Դժվար է լինել այնտեղ, որտեղ դու պետք է լինես: Թվում է, թե զգացմունքները սովորականից ավելի են սկսում արտահայտվել: Եվ սա կարող է լարվածություն բերել հարաբերություններում:

Այնպես որ, որոշում կայացրեք, որ ոչինչ չի կարող շեղել ձեզ այն մտերմությունից, որը դուք ունեք որպես ամուսնական զույգ և որպես ընտանիք: Թող այս տոնական շրջանը լինի մի շրջան, երբ ձեր սրտերը ավելի կմտերմանան՝ որպես ընտանիք:

Ռոն Էդմոնսոն