Սեփական անձով հմայված լինելը

Սեփական անձով հմայված լինելըՄի մեղք կա, որով շատ մարդիկ ապրում են ու դրանով փակում Աստծո շնորհի դռներն իրենց առաջ:

Այս մեղքը սեփական անձն ուրիշներից ավելի լավ տեսնելն է: Սեփական անձով հմայված լինելը՝ прелесть:

Ասենք` փողոցով քայլում եք ու տեսնում 3-4 հարբեցող: Ու առաջին միտքը որ գալիս է ձեր մեջ՝ «Փառք քեզ Տեր, ես սրանց պես չեմ», ու վերևից եք նայում նրանց՝ փոխանակ նրանց համար մտքում մի աղոթք ասելու, որպեսզի իրենք էլ թերևս փոխվեն:

Ուրիշի հետևից բամբասանք անելը էլի նույնն է: Դրանով մենք կարծես ասում ենք՝ «Ես նրա պես չեմ, ես ավելի լավն եմ»:

Իսկ Փարիսեցու և Մաքսավորի օրինակը ցույց տալով՝ Տեր Հիսուսը կտրուկ մերժեց Փարիսեցու մտածողությունն ու վարքը: Սեփական անձը որևէ մեկից ավելի լավը տեսնելը ահավոր մեղք է ու մերժվում է Աստուծո կողմից (Ղուկաս 18.14):

Արմեն Հարեյան

Ֆեյսբուքյան գրառում