Աշակերտ դառնալու լավագույն ժամանակը

man-reading-bible_1Ինչ-որ բան կատարվեց, երբ հասա 35-ամյակիս շեմին. ես պարզապես չէի ցանկանում այլևս ապրել հին կյանքով:

Ես ցանկանում էի փոխել կյանքս: Այդ պատճառով ես երկուս ու կես ժամ անցկացնում էի Աստվածաշնչի ընթերցման շուրջ՝ լուսավորություն որոնելով:

Պարզությունը եկավ 37 տարեկանում, և ես գրեցի իմ Աստվածաշնչի առաջին էջին. «Ես ցանկանում եմ երկրային կյանքիս մնացած մասն ապրել՝ կատարելով Աստծո կամքը»: Ես իսկապես ցանկանում էի դա: Ու դեռևս ցանկանում եմ:

Այդ օրը դադարեցի կեղծ քրիստոնյա լինել և դարձա աստվածաշնչյան քրիստոնյա: Այդ օրը ես դադարեցի որոնել իմ ցանկացած ու իմ պատկերացումների Աստծուն և սկսեցի որոնել Աստծուն այնպիսին, ինչպիսին Նա կա:

Եվ շատ տղամարդիկ ինձ պատմում էին նման պատմություններ:

Երևում է, որ ինչ-որ բան կատարվում է 35 տարեկան տղամարդկանց հետ: Օրինակ, Ռեուվեն Գրինբերգը՝ Չարլստոնի ոստիկանության նախկին պետը, իր «Եկեք վերադարձնենք մեր փողոցները» գրքում գրում է, որ շատ հանցագործներ ուղղվում են, երբ հասնում են 35 տարեկանի: Նա գրում է.

«Վերափոխումը գալիս է նախկին հանցագործի ներսից: Փոփոխությունները նրա գլխում են կատարվում: Նա որոշում է այլևս չլինել խաբեբա, նույն կերպ, ինչպես մի ժամանակ որոշել էր լինել: Ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե ինչն է այդ փոփոխության սկզբնակետը հանդիսանում: Ամենը, ինչ կարող ենք ասել, այն է, որ դա կատարվում է 35 տարեկանում: Այդ կետում հանցագործների թիվը, որոնք կրկնակի են ձերբակալվել և դատապարտվել նոր ժամկետով բանտարկության, հասնում է զրոյի:

Սա իրապես ցնցող փոփոխություն է: Այն տղամարդիկ, ովքեր ատում էին այդ աշխատանքը, ընդունվում են աշխատանքի, որին նախկինում նայել անգամ չէին ցանկանում: Նրանք սկսում են հարկեր վճարել: Նրանք սկսում են ընտանիք ստեղծել»:

Անկախ ձեր տարիքից (տարիքի մասին տեղեկությունները պատմեցի զուտ հետաքրքրության համար) ձգտեք փոփոխությունների:

Լավագույն ժամանակը աշակերտ դառնալու համար այն ժամանակն է, երբ մարդն ինքն է ցանկանում դառնալ աշակերտ:

Պատրիկ Մորլի