Բերե՞լ տասանորդ, եթե ֆինանսական պարտքերը «խեղդում» են

tithing

Վերջերս մի տղամարդ, ով ամեն ուրբաթ այցելում էր Աստվածաշնչի ուսումնասիրության օնլայն կուրսերի, ինձ հարց տվեց տասանորդ բերելու մասին, և ինչպես ես եմ կռահում, այդ հարցով մտահոգվում են շատ տղամարդիկ: Նրա թույլտվությամբ՝ ներկայացնում եմ հարց-պատասխանը.

Հարց. Ես հարց ունեմ տասանորդ բերելու վերաբերյալ: Իմ կյանքի ընթացքում ես անփույթ եմ վերաբերվել Աստծո համար նախատեսված գումարների հանդեպ:

Մենք չունենք խնայողություններ, բայց ունենք մեծ պարտքեր: Եթե մենք տասանորդը չառանձնացնենք, ապա կկարողանանք պարտքերը ավելի շուտ փակել:

Ի՞նչ եք կարծում, արդյոք դա դե՞մ է Աստվածաշնչին, կամ Աստված ցանկանո՞ւմ է, որ մենք տառապենք և վճարենք գումարների հանդեպ իմ անփույթ վերաբերմունքի դիմաց:

Ֆինանսական լարված այս դրությունը ճնշում է բերում մեր ընտանիքում: Ես զգում եմ, որ հիասթափեցնում եմ իմ ընտանիքին:

Պատասխան. Տասանորդ բերելը հարցերի այն դասին է պատկանում, որոնց մասին խոսվում է Հին Կտակարանում, և որոնք հաստատվում են Հիսուսի կողմից Նոր Կտակարանում. «Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ անանուխի և սամիթի և չամանի տասանորդը տալիս եք և թողնում եք օրենքի ծանր ծանր բաները՝ դատաստանը և ողորմությունը և հավատքը. սա պետք էր անել՝ և այն չթողնել» (Մաթևոս 23.23):

Անձամբ իմ կյանքում, չնայած ես անցնում էի սնանկության ճանապարհով, ամեն օր յոթ տարի շարունակ, ես ու կինս տասանորդ էինք բերում մեր ամեն աշխատած չնչին գումարից անգամ. իրականում, ավելին երբեմն, քան 10%-ն է: Եվ Աստված հրաշքով մատակարարում ու ապահովում էր մեզ: Մենք երբեք կարիքի մեջ չենք եղել: Եվ ես վերջնականապես դուրս եկա սնանկությունից:

Իմ խորհուրդը այսպիսին է. շարունակեք տասանորդ տալ: Ես գիտեմ, որ դա գուցե ողջախոհությանը դեմ է, բայց Աստված պատվում է նրանց, ովքեր պատվում են Իրեն: Դուք կանցնեք դրա միջով: Թող Տերը օրհնի ձեր որոշումը:

Տղամարդի՛կ, ես հույս ունեմ, որ դուք արդեն առանձնացնում եք տասանորդը: Բայց եթե ոչ, ես կցանկանայի ոգեշնչել ձեզ, որ դա ճիշտ է, որ տասանորդ բերելով՝ Աստված Իր հայացքը ձեզ վրա կուղղի նույն կերպ, ինչպես իմ դեպքում՝ իր ժամանակին:

Պատրիկ Մորլի