«Գոհաբանության օրը» (ֆիլմ)

265751_500x800x250Կլաուդյան գեղեցկադեմ օրիորդ է, գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Այժմ նա ամբողջությամբ տարված է իր կարիերայով, և չի էլ ցանկանում մտածել ընտանեկան կյանքի, երեխաների մասին: Հերթական Գոհաբանության տոնին, ավանդույթի համաձայն, նա հարկադրված պետք է այցելի քրոջը. վերջինս սովորական տնային տնտեսուհի է:

Բայց արի ու տես, որ ճանապարհին հանդիպած խորհրդավոր անծանոթուհու անիրական միջամտությամբ նա հայտնվում է մի «զուգահեռ աշխարհում»: Այս այլընտրանքային իրականության մեջ հերոսուհին արդեն երկու երեխայի մայր է…

Ռեժիսոր՝ Նիլլ Ֆիրնլի
Դերերում՝ Դաֆնա Զունիգա, Քեննեդի Քլեմենթս, Լոուրեն Քոքրեյն, Ջեյքոբ Դևիս: