Մեծագույն մաթեմատիկական հրաշքն աշխարհում

Մեծագույն մաթեմատիկական հրաշքն աշխարհումՄովսեսը և ժողովուրդը դուրս եկան անապատ: Նրանք պետք է սնվեին, իսկ 2-3 միլիոն մարդ կերակրելու համար պահանջվում է ոչ քիչ պաշար: Համաձայն բանակի պարենային նորմերի՝ Մովսեսը պետք է ունենար 1500 տոննա պարեն օրական: Իսկ որպեսզի ամեն օր նման չափով պարենամթերք մատակարարես, անհրաժեշտ է 2 բեռնատար գնացք՝ յուրաքանչյուրը 1,6 կմ երկարությամբ:

Բացի այդ, պետք է հիշենք, որ նրանք անապատում էին, և նրանց կերակուր պատրաստելու համար փայտ էր անհրաժեշտ, այդ դեպքում՝ 4 000 տոննա փայտ (դա կազմում է ևս մի քանի բեռնատար գնացք՝ յուրաքանչյուրը 1,6 կմ երկարությամբ, ընդամենը մեկ օրվա ընթացքում): Իսկ նրանք, միայն պատկերացրեք, 40 տարի շարունակ ճանապարհ էին անցնում:

Այո՛, նրանց ջուր էր անհրաժեշտ: Միայն խմելու ջուրը յուրաքանչյուրի համար անհրաժեշտ քանակով ունենալու և մի քանի ափսե էլ գոնե լվանալու համար պահանջվում էր օրական 42 900 000 լիտր ջուր և բեռնատար գնացք՝ 2880 կմ երկարությամբ ցիստերնով՝ այդ ջուրը տեղ հասցնելու համար:

Եվս մեկ բան. նրանք պետք է անցնեին Կարմիր ծովը գիշերով: Եթե գնային նեղ ճանապարհով՝ երկուական մարդկանցից բաղկացած շարասյունով, ապա այդ շարասյան երկարությունը կլիներ 1280 կմ, և կպահանջվեր 35 օր ու գիշեր, որպեսզի բոլորը անցնեին ծովը: Նշանակում է, որ այնտեղ՝ Կարմիր ծովում, կար 4,8 կմ լայնությամբ տարածք, որպեսզի մի շարքի մեջ 5000 մարդ կարողանար տեղավորվել, և միասին նրանք բոլորը անցնեին այդ տարածքը մեկ գիշերում:

Այստեղ մեկ խնդիր ևս ծագում է: Ամեն անգամ, երբ օրվա վերջում նրանք կանգ էին առնում, նրանց անհրաժեշտ էր Ռոդ-Այլենդ նահանգի 2/3 կազմող չափի տարածք, և դա ընդամենը գիշերելու համար անհրաժեշտ տարածքն էր:

Մի՞թե Մովսեսը ծրագրել էր այս ամենը՝ նախքան Եգիպտոսը լքելը: Մովսեսը հավատում էր Աստծուն, և նրանք չմնացին Աստծո հոգատարությունից դուրս:

Դուք մինչ այժմ էլ համարում եք, թե Աստծուն դժվա՞ր է հոգ տանել ձեր բոլոր կարիքների համար: Իմացեք. Նրա համար չկա անհնարին որևէ բան:

Աղբյուրը՝ «Հիսուսն է ճանապարհը» ֆեյսբուքյան էջ