Հավատքի 9 հռչակում. Լիզա Բիվեր

Լիզա ԲիվերԵվ ահա նորից եկավ տարվա այս ժամանակը. անցավ Գոհաբանության օրը, և շուտով Սուրբ Ծնունդ է: Կա մի յուրահատուկ բան այս տոների մեջ: Այն ժամանակ, երբ ազգը հատուկ ժամանակ է հատկացնում գոհության մասին մտորումներին, գործնականում անհնար է չզգալ Աստծո հանդեպ մեծացող սերը, որը մեզ տալիս է բազում օրհնություններ:

Բայց եկեք չլինենք մարդիկ, ովքեր զուտ խորհում են, բայց չեն գոհանում:

Եկեք նման լինենք Դավիթ թագավորին և իրապես փառաբանենք ու մեծարենք Աստծուն՝ գոհանալով Նրանից: Դավիթ արքան գիտեր՝ ինչպես փնտրել Աստծուն և պահել ծարավը Նրա նկատմամբ: Նա կառչել էր Աստծուց, ինչպես ոչ ոք նրանից առաջ: Նա գրեթե երբեք չկասկածեց Աստծո սիրուն ու հավատարմությանը և ապրում էր Նրա առջև մշտական պատասխանատվությամբ և Նրա հանդեպ անսպառ գոհությամբ: Իրականում մենք շատ բան կարող ենք սովորել նրա խոսքերից.

«Պահիր ինձ, ով Աստված, որովհետև քեզ եմ հուսացած: Ասացի Տիրոջը՝ թե դու ես իմ Տերը, բարիք չունեմ քեզնից ջոկ» (Սաղմոս 16.1-2):

Ի՞նչ է անում Դավիթը: Նա Աստծուն Իր առջև է դնում: Ինչպե՞ս է նա դա անում՝ հռչակում է իր սրտի զգացմունքները իր շուրթերի խոսքերով: Մենք միշտ խոսքերով արտահայտում ենք այն, ինչ զգում են մեր սրտերը: Եվ հակառակը, սիրտը վերափոխվում է՝ շնորհիվ խոսքերի, որոնք մենք արտաբերում ենք:

Այս սաղմոսում Դավիթը բացահայտում է կարևոր ճշմարտություններ, որոնք մենք պետք է սեփականացնենք.

  1. Անգամ արքաները չեն կարող իրենք իրենց պաշտպանել, ուստի Աստծուն ձեր ապաստանը դարձրեք:
  2. Կոչեք Նրան ձեր Աստվածը, թող դա անձնապես ձեզ վերաբերի:
  3. Ասեք Նրան, որ Նրան մնացած ամենից բաներից առավել եք կամենում:
  4. Մշտապես պահեք Նրան ձեր աչքի առջև:
  5. Տվեք Նրան առավելությունը և ձեր ողջ կյանքով պատվեք Նրան:
  6. Հետևեք Նրան ամեն ինչում, ինչ անում եք:
  7. Քանի որ Նա է գլխավորը, դուք կանգուն կմնաք:
  8. Քանի որ գլխավորը այլևս դուք չեք, խաղաղվեք և ուրախացեք:
  9. Հանգստացեք Նրա մեջ:

Մեզ համար շատ կարևոր է խոսքերը իմաստությամբ ընտրել, որովհետև դրանք ուղղորդում են մեր ձգտումն առ Աստված և Նրա ներկայությունը մեր սրտերում: Երբ մենք հռչակում ենք սիրո և Աստծո հետ ուխտի խոսքերը, մենք ամրապնդում ենք իրար միջև կապը: Նա արդեն ամբողջությամբ նվիրված է մեզ, բայց մենք միշտ կարող ենք խորացնել մեր հավատարմությունը Նրա հանդեպ:

Մենք պետք է գոհանանք Նրանից, անգամ երբ տոնական սեղանը արդեն հավաքված է: Պետք է մեր մեջ զարգացնենք գոհանալու սովորությունը՝ Աստծո բարեհաճության և ողորմության համար, անկախ կյանքի իրավիճակներից: Մենք պետք է Հոգով ապրենք՝ շնորհակալ սրտով ու խոսքերով կառուցելով մեր կյանքը:

Մի բան կա, որի համար այս տոնական օրերին հատկանշական կերպով շնորհակալ եմ՝ դա Աստծո գերազանց սիրո մասին հայտնությունն է: Ես հավատացած եմ, որ այդ ճշմարտությունը պետք է խորանա ու արմատավորվի մեր սրտերում: