Ճշմարիտ սերը

Ճշմարիտ սերըՍերը` առանց Աստծո խոսքի Ճշմարտության, աշխարհային է և մարդկային, որով տառապում է այսօր ողջ աշխարհը: Այդ սիրո մասին են բոլոր երգերն ու ֆիլմերը, այդ սիրո պատճառով քանդվում են բազում ընտանիքներ, որբանում են շատ երեխաներ, խեղաթյուրվում և ընդհատվում են շատ կյանքեր:

Սիրելինե՛ր, ճանաչեք Ճշմարտությունն ու Քրիստոսի սերը, որպեսզի ամեն սեր և գիտելիք մեզանում հնազանդվի Տիրոջը, և մեզ երբեք ոչ մի բան չհեռացնի Քրիստոսի սիրուց և Նրա Ճշմարտությունից:

Մի՛ խաբվեք, քանի որ այսօր սատանան հեռուստատեսությամբ և ինտերնետի միջոցով փառաբանում է Աստծո ստեղծած ամեն բան, բայց առանց Աստծո:

«Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենանք դատաստանի օրում. որովհետև ինչպես նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։ Վախ չկա սիրո մեջ. այլ կատարյալ սերը հեռացնում է վախը. որովհետև վախը տանջանք ունի. բայց նա, որ վախենում է, կատարեալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4.17-18): 

Ճշմարիտ սերը մեզ չի գցում դավաճանության, անհավատարմության և այլ մեղքերի մեջ, և նրանում ամոթ, խայտառակություն, անարգանք ու վախ չկա` ո՛չ Աստծո, ո՛չ էլ մարդկանց առջև կանգնելու համար: Այն, ինչ Տերը ստեղծել է մարդու կյանքը բարի ու հաճելի դարձնելու համար, այդ ամենը պիտի փառավորի Տիրոջ անունը, և ոչ թե ուրախացնի ու տեղ տա սատանային` կործանելու մարդկանց կյանքերը…

Էմմա Մովսիսյան

Ֆեյսբուքյան գրառում