Քրիստոսի պատմական «անձնագիրը». Ջոշ Մաք-Դաուել

Քրիստոսի պատմական «անձնագիրը». Ջոշ Մաք-ԴաուելԱստված ավելի հանգամանորեն պատմության մեջ այնպիսի նշաններ է գծել, որոնք Նրա Որդուն՝ Մեսիային՝ մարդկության Փրկչին զատում են երկրի վրա երբևիցե ապրած, ապրող և ապրելիք մարդկանցից: Այդ նշանների մանրամասները գրված են Հին Կտակարանում: Սույն վավերագիրը ստեղծվել է 1000 տարվա ընթացքում և պարունակում է Նրա գալստյան վերաբերյալ ավելի քան 300 վկայություն:

Ըստ հավանականությունների տեսության՝ 10 157-ից կա միայն մեկ հնարավորություն (շանս), որ թեկուզ քառասունութ այդպիսի մարգարեություններ կարող են կատարվել մեկ մարդու վերաբերյալ:

Աստծո տված ցուցումներով (նշաններով) մարդուն զատորոշելու խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարեություններն արվել են մարդկությանը Նրա հայտնվելուց առնվազն 400 տարի առաջ:

Հարկավ, միայն իսկական Մեսիայի նշանները կարող էին համընկնել Աստծո մատնացույց արած նշաններին:

Նախ՝ մեզ անհրաժեշտ է անդրադառնալ Ծննդոց Գրքի 3.15-ին, որն առաջին մեսիական մարգարեությունն է: Ամբողջ Սուրբ Գրքում միայն մեկ մարդ է ծնվում «կնոջ սերնդից», իսկ մնացյալները տղամարդուց են սերում: Այստեղ ասվում է այն մարդու մասին, որն աշխարհ է գալու և կործանելու սատանայի գործերը. «Նա քո(օձի) գլուխը ջախջախի»:

Ծննդոց Գրքում (9 և 10 գլուխներում) Աստված այնուհետև ավելի որոշակի է դարձնում նշանները: Նոյն ուներ երեք որդի՝ Սեմը, Հաբեթը և Քամը: Այժմ գոյություն ունեցող ազգերից ու ժողովուրդներից յուրաքանչյուրը սերվել է այդ երեք եղբայրներից որևէ մեկից:

Բայց Իր այդ արտահայտությամբ Աստված, ըստ էության, վերացնում է Մեսիայի ծննդյան հնարավորությունն այդ ժողովուրդներից երկու երրորդի մեջ: Մեսիան գալու է Սեմի հետնորդներից:

Այնուհետև, մոտենալով Ք.Ա. 2000 թվականին՝ մենք տեսնում ենք, որ Աստված քաղդեացիների Ուր քաղաքից կանչել է Աբրահամ անունով մի մադու: Սրա հետ խոսելիս Աստված ավելի որոշակի է արտահայտվում՝ ասելով, որ Մեսիան նրա հետնորդներից մեկն է լինելու (Ծննդոց 12, 17, 22), և աշխարհի բոլոր ազգերն օրհնվելու են Աբրահամի սերնդով:

Երբ Աբրահամն ունեցավ երկու որդի՝ Իսմայելին և Իսահակին, Աստւված ընտրեց երկրորդ որդուն՝ Իսահակին, և դրանով էլ ավելի նեղացրեց շրջանը (Ծննդոց 17.21):

Իսահակն ունեցավ երկու որդի՝ Հակոբին և Եսավին: Եվ Աստված ընտրեց Հակոբի սերունդը (Ծննդոց 28.35, 10-12, Թվոց 24.17): Հակոբն ունեցավ 12 որդի, որոնցից էլ սերվեցին Իսրայելի տասներկու ցեղերը: Աստված մերժեց 12-ից 11-ին և ընտրեց Հուդայի սերունդը: Հուդայի բոլոր շառավիղներից Աստծո ընտրությունն ընկավ Հեսսեից եկող ճյուղի վրա (Եսայի 11.1-5): Շրջանը գնալով նեղանում է…

Հեսսեն ունեցավ ութ որդի: Բայց Բ Թագավորաց Գրքում (7.12-16) և Երեմիայի մարգարեության մեջ (23.5) Աստված մերժում է Հեսսեի ութ սերունդներից յոթին. մենք իմանում ենք, որ Աստծո Դեսպանը լինելու է ոչ միայն կնոջ սերնդից, ոչ միայն Սեմի հետնորդը, ոչ միայն հրեաների միջից, ոչ միայն Իսահակի, Հակոբի, Հուդայի հետնորդը, այլև այն, որ լինելու է Դավթի տնից:

Ք.Ա. 1012 թ թվագրվող մարգարեությամբ (Սաղմոս 22.7-19, Զաքարիա 12.10, համեմատած Գաղատացիս 3.13-ի հետ), կանխասվում է, որ Նրա ձեռքերն ու ոտքերը ծակելու են (այսինքն՝ Նրան խաչելու են): Այս նկարագրությունն արվել է հռոմեացիների կողմից՝ խաչելությունն առաջին անգամ գործադրվելուց 800 տարի առաջ:

Եսայիան (7.14) ավելացնում է, որ Նա ծնվելու է կույսից. բնական ծնունդ՝ անբնական հղիացումից, մի բան, որը մարդկային հնարավորությունների ու հասկացողության սահմաններից դուրս է:

Եսայիայի մի քանի մարգարեություններում (8.14, 28.16, 49.6, 50.6, 52, 53, 60.3) և սաղմոսներում (21.8-9, 117.22) նկարագրվում են հասարակական մթնոլորտն ու արձագանքը, որ սպասում են Աստծո Դեսպանին: Իր հարազատ ժողովուրդը՝ հրեաները, մերժելու են Նրան, իսկ հեթանոսները հավատալու են:

Դեսպանից առաջ գալու է Նրա նախակարապետը (Եսայի 40.3, Մաղաքիա 3.1)՝ Տիրոջ ճանապարհը պատրաստող անապատում կանչողի ձայնը՝ Հովհաննես Մկրտիչը: