Ե՞րբ է բեմադրվել Սուրբ Ծննդյան առաջին ներկայացումը

Ե՞րբ է բեմադրվել Սուրբ Ծննդյան առաջին ներկայացումըՍուրբ Ծննդյան ներկայացումները մեծ ժողովրդականություն են վայելում քրիստոնյա աշխարհում: Դպրոցներն ու եկեղեցիներն ամեն տարի բեմադրում են Հիսուսի ծննդյան պատմությունը:

Սուրբ Ծննդյան ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 13-րդ դարում՝ Հռոմի Պապի անվանակից, Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու կողմից:

Քանի որ այդ դարաշրջանում եկեղեցական արարողությունները կատարվել են լատիներեն լեզվով և հասարակ մարդիկ չեն կարողացել հասկանալ, Ֆրանցիսկը որոշել է մարդկանց առավել հասանելի ու ինտերակտիվ ճանապարհով պատմել Սուրբ Ծննդյան մասին:

Դեպքի միակ վկան ու գրառողը եղել է նրա օգնականը, ով պատմում է, որ Ֆրանցիսկը ներկայացումները բեմադրել է Իտալական Գրեցիո քաղաքից դուրս գտնվող քարանձավներից մեկում:

Նա օգտագործել է իրական կենդանիներ, մոմե արձան՝ Հիսուսին ներկայացնելու համար, երկու դերասան՝ Մարիամի և Հովսեփի դերի համար: Այս ամենն արվել է, որպեսզի մարդիկ պատկերավոր կերպով տեսնեն և լսեն Հիսուսի ծննդյան պատմությունը:

Ֆրանցիսկը, ով ներկայացումների ժամանակ մեծ ոգևորությամբ պատմել է Սուրբ Ծննդի մասին, երբեք չի նշել Հիսուսի անունը, այլ Նրան անվանել է «Բեթղեհեմի մանուկ»:

«Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու կյանքը» գրքում նրա օգնականը գրում է. «Տղամարդիկ ոգևորությամբ էին լցվել, մարդիկ իրար էին խառնվել, անտառը լցվել էր ձայներով ու բացականչություններով. այդ գիշերը լցված էր շատ լույսերով և փառաբանության սաղմոսներով:

Աստծո ծառան կանգնած էր մսուրի առջև՝ մեծ նվիրումով լցված և արցունքներն ու անսահման ուրախությունն աչքերում»…

Այդ առաջին բեմադրությունը մեծ արձագանք է ունեցել և վարակել Եվրոպայի մյուս քաղաքներն ու գյուղերը:

Ամենուրեք սկսել են բեմադրել այս ներկայացումը և ամեն անգամ զարգացնելով այն՝ ավելացրել նոր կերպարներ՝ իմաստուններին, հովիվներին, հրեշտակներին:

Մինչ օրս Քրիստոսի ծննդի մասին պատմվող ներկայացումներ բեմադրվում են, բայց արդեն ավելի պատկերավոր, հարուստ տեխնոլոգիաներով:

Ամենուր մարդիկ պատմում են. «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան» (Եսայիա 9.6):

Քերի Լոջ