Արարելու զորություն. Քենեթ Քոփլանդ

qenet«Արդ նմանող եղեք Աստծուն՝ ինչպես սիրելի որդիներ» (Եփեսացիս 5.1):

Ստեղծել նոր բաներ, փոխել հին բաները: Քանի որ ես ու դու ստեղծված ենք Աստծո պատկերով, մենք միշտ փորձում ենք նման բաներ իրագործել: Բայց եթե ուզում ենք հաջողություն ունենալ այդ գործում, պետք է մի դաս սովորենք անձամբ Արարչից՝ մեր երկնային Հորից:

Աստված պատահաբար չարարեց այս երկիրը՝ ասելով. «Դե, ասենք՝ լույս լինի»: Ո՛չ, նախքան Իր տիեզերքը արարելը Նա արդեն ուներ Իր մտածածի ցանկալի արդյունքը (այն բանի ներքին պատկերը կամ գաղափարը, որը Նա ցանկանում էր ստեղծել):

Եթե մենք պատրաստվում ենք նմանվել Նրան, մենք էլ պետք է գործի դնենք այդ ներքին պատկերի սկզբունքը: Գուցե ասես. «Բայց դա Աստված էր: Մի՞թե մենք էլ կարող ենք նույնը անել»: Այո՛, այո՛: Այդպես է ասում նաև Եփեսացիս 5.1-ը:

Թույլ տուր նախազգուշացնել մի բանի մասին: Դու ժամանակ վատնած կլինես, եթե ինքդ քեզ մի դրական ներքին պատկերի մասին երազես: Դա ընդամենը դրական միտք կլինի ու վերջ: Եվ թեև այն ավելի լավ է, քան բացասական միտքը, կամ էլ բոլորովին ոչ մի միտք չունենալը, այնուամենայնիվ, դրանից ոչինչ դուրս չի գա:

Եթե դու ամենակարող Աստծո վերստին ծնված զավակն ես, ուրեմն Աստված քեզ տվել է սկզբունք և զորություն քո կյանքում և քո իրավիճակներում մշտական փոփոխություններ բերելու համար:

Նորից մտածիր արարչագործության մասին: Աստված լույս էր ցանկանում: «Թող լինի լույս». Նրա խոսքերը անմիջականորեն կապված էին Նրա ներքին պատկերի հետ: Նա այդ խոսքերը օգտագործեց, որպեսզի այդ պատկերը ներսից դուրս բերի:

Քո ներքին պատկերի և քո խոսքերի համար դու որպես հիմք պետք է օգտագործես Աստծո Խոսքը: Այն գերբնական զորություն ունի: Եթե դու այդ Խոսքը լցնես հավատքով և բարձրաձայն ասես դա, այն կսկսի փոխել քո կյանքը և իրավիճակները այնպես, ինչպես Հոր համար արեց:

Քեզ համար պարզիր, թե որն է ճշմարիտ ստեղծագործելը: Խորասուզվիր Աստծո Խոսքի մեջ և այսօր սկսիր վերակառուցել քո աշխարհը: