Ո՞ւմ համար մեռավ Հիսուսը. Ջոշ Մաք-Դաուել

13741Հիսուսն Աստվածամարդ էր: Նա մարդ էր, ասես երբեք Աստված չէր եղել, և միաժամանակ Աստված էր, ասես երբեք մարդ չէր եղել: Իր իսկ ընտրությամբ Նա ապրել է անմեղ կյանքով՝ լիովին ենթարկվելով Հորը: «Մեղքի վարձքը մահն է» աստվածաշնչյան ասույթը կիրառելի չէր Նրա նկատմամբ: Եվ քանի որ Նա ոչ միայն մահկանացու մարդ էր, այլ նաև՝ անմահ Աստված, ուստի ուներ աշխարհի մեղքերն Իր վրա վերցնելու անսահման կարողություն:

Երբ մոտ 2000 տարի առաջ Նա խաչը ելավ, Աստծո սուրբ, ճշմարիտ և արդար բարկությունը թափվեց Իր իսկ Որդու վրա: Եվ երբ Հիսուսն ասաց. «Կատարված է», Աստծո ճշմարիտ և արդար էությունը լիովին բավարարվեց:

Հիսուսի մահը որոշ իմաստով Աստծուն հնարավորություն տվեց սիրով վերաբերվելու մարդկության հանդեպ և չոչնչացնելու մեղավորներին, որովհետև խաչի վրա Հիսուսի մահով  բավարարվել էր Աստծո արդարադատ էությունը:

Ես հաճախ մարդկանց հարց եմ տալիս. «Ո՞ւմ համար մեռավ Հիսուսը»: Սովորաբար պատասխանում են. «Ինձ համար», կամ՝ «Մարդկության համար»: Բայց ես ասում եմ. «Այո, այդ ամենը ճիշտ է, բայց է՞լ ում համար»: Ի պատասխան լսում եմ. «Դե, չգիտեմ»: Այդժամ ես եմ պատասխանում. «Հայր Աստծո համար»:

Այո, Քրիստոսը մեռավ ոչ միայն մեզ համար, այլ նաև՝ Հոր: Հռոմեացիներին հղված ուղերձի երրորդ գլխում այդ մասին գրված է՝ «քավություն», այսինքն՝ պահանջի գոհացում: Եվ երբ Հիսուսը խաչի վրա մեռավ, ապա մեռավ ոչ միայն մեզ համար. Նա մեռավ, որպեսզի բավարարի Աստծո բուն էության սուրբ և արդար պահանջները: