Ո՞րն է ավելի դժվար

Ո՞րն է ավելի դժվարՈ՞րն է ավելի դժվար՝ առաջնորդե՞լը, թե՞ հետևելը:

Թվում է, թե առաջնորդելն ավելի դժվար է, քան հետևելը: Բայց հետևելը ոչ պակաս դժվար է: Մի՞թե միայն առաջնորդն է գին վճարում, կամ իր կյանքը զոհաբերում: Ո՛չ, հետևորդը նույնպես…

Եվ բացի այդ յուրաքանչյուր լավ առաջնորդ նախ լավ հետևորդ է: Լավագույն Օրինակը, Որի մեջ հավասարապես մարմնավորված են Հետևորդն ու Առաջնորդը, Տեր Հիսուսն է:

Նա մարդկանց տրված երբևէ մեծագույն Առաջնորդն էր (և հիմա էլ է): Բայց դրա համար անհրաժեշտ եղավ, որ նաև լինի Հայր Աստծո մեծագույն Հետևորդը, ինչպես Ինքն ասաց Իր մասին, որ առանց Հոր ոչ մի քայլ չի անում (Հովհաննես. 5.19 և 30 խոսքերում):

Լավ առաջնորդ լինելու համար պահանջվում է լավ հետևորդ լինել: Առանց դրա ոչ մի կերպ:

Եթե դու թեկուզև մեկ մարդու առաջնորդ ես, բայց ինքդ չունես լավ առաջնորդ, դու էլ, քո հետևորդն էլ ի վերջո փոսը կընկնեք:

Ահա՛ թե ինչու է սատանան ձգտում քրիստոնյաներին հանել եկեղեցուց, իսկ անհավատներին թույլ չտալ, որ մտնեն այնտեղ՝ առաջնորդներից զրկելու համար… Եվ ամենակարևորը՝ Մեծագույն ԱՌԱՋՆՈՐԴԻՑ զրկելու համար…

Ուրեմն ո՞րն է ավելի դժվար:

Լավ հետևորդը լավ առաջնորդ կլինի, որովհետև հետևորդ նշանակում է սուրբ, երկրպագու, ծառա, զինվոր, մարտիրոս, նահատակ, նվիրյալ:

Երբ մեկի մեջ Հետևորդն ու Առաջնորդը միավորվում են, այդ մարդուն էլ ոչ մի սատանա երբեք չի կարող կանգնեցնել, որովհետև այդ դեպքում նա դառնում է Հիսուսի նման… ինչն էլ հենց Աստծո կամքն է յուրաքանչյուր մարդու համար…

Էդուարդ Մխիթարյան

Ֆեյսբուքյան գրառում