«Ղազարոսի հարությունը» (մուլտֆիլմ)

Յուրաքանչյուր մահկանացուի ամենամեծ վախը մահվան վախն է: Սակայն նայելով այս պատմությանը՝ «Ղազարոսի հարությունը», կարելի է համոզվել, որ նա, ով իրապես հավատում է Հիսուսին, կարող է դիմակայել նույնիսկ մահվանը:

Երբ Հիսուս Իր աշակերտների հետ գնում էր Բեթանիա, Նրա ընկեր Ղազարոսն արդեն մահացել էր: Քույրերը՝ Մարթան և Մարիամը, բարձրաձայն սգում էին նրա անժամանակ վախճանը: Հիսուս նույնպես բավական տրտմած էր այս կապակցությամբ: Այնուհետ նա խնդրում է Իրեն ուղեկցել այն քարանձավի մոտ, ուր Ղազարոսի մարմինն էր դրված: Հիսուս բարձրաձայն կանչում է նրան, և Ղազարոսը դուրս է գալիս գերեզմանից: