Աղոթքի գործոնը

Աղոթքի գործոնըՊատմական և ժամանակակից արթնությունները վկայում են աղոթքի անհրաժեշտության մասին: Եկեղեցին չպետք է ասի Աստծուն՝ «Սովորեցրու մեզ, թե ինչպես պետք է աղոթել», այլ՝ «Սովորեցրու մեզ աղոթել»:

Քրիստոսնյաները պետք է ժամանակ ու տեղ հատկացնեն Աստծո հետ հանդիպելու համար: Ներկայիս սերնդի անհրաժեշտությունը աղոթքի գաղտնի սենյակում Աստծուն հանդիպած մարդիկ ունենալն է:

Ահա սա է այն պարզ գործոնը նրանց համար, ովքեր կընդունեն հոգևոր արթնության վերերկրյա կոչը:

Այս գործոնը կարող է հեղաթոխել հասարակությունը, քնած եկեղեցուն կենդանության թարմ շունչ հաղորդել և մարդկանց սրտերը Աստծուն դարձնել:

Սա մի գործոն է, որով պետք է կշռենք մեր կյանքն ու եկեղեցական համայնքները:

Եվ այս գործոնը աղոթքի գործոնն է:

Սեմի Թիփիթ