Աստծո զորությունը երբեք չի ձախողում. Ռայնհարդ Բոնկե

bonnke_reinhardԳործք Առաքելոցի առաջին գլուխները վկայում են, որ Պենտեկոստեի օրը առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով: Գրքի մնացած մասը ցույց է տալիս, որ նրանք շարունակում էին լցված մնալ ամեն րոպե՝ առանց դադարի: Հիսուսը Սուրբ Հոգով այս լցվելը նկարագրում է այսպես. «Նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխեն» (Հովհաննես 7.38):

Մի պահ մտածեք մեքենայի մարտկոցի մասին: Դու կարիք ունես այն միացնելու լիցքավորիչին, եթե մեքենան չի օգտագործվում: Մեքենա վարելուն  զուգընթաց մարտկոցը լիցքավորում է հավաքում: Եթե շարունակում ենք գնալ Աստծո համար և անել այն, ինչ որ Աստված է ցանկանում, մենք երբեք չենք դատարկվի ու չորության մատնվի: Աստծո զորությունը երբեք չի ձախողում:

Սա Նրա անխախտ խոստումն է ինձ և քեզ: Դու օրհնվա՞ծ ես: