Երկնային Արքայության քաղաքացիները. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԵրկնքի Արքայության քաղաքացիություն ընդունողներս օտար ենք դառնում այս աշխարհի համար և մեծ պատասխանատվություն ենք ստանձնում երկրի քաղաքացիների առջև սրբության կյանքով ապրելու, որպեսզի բարձր պահենք Երկնքի Արքայության և մեր Տեր Աստծո պատիվը:

Պետրոս առաքյալը սովորեցնում է, որ մենք՝ քրիստոնյաներս, նախ և առաջ Երկնքի Արքայության քաղաքացիներ ենք և որպես գործակիցներ ներգրավված ենք տիեզերական կարևորության ծրագրի մեջ:

Շատ քրիստոնյաներ իրենց շատ մեղքեր են թույլ տալիս, քանի որ մոռանում են Պետրոս առաքյալի այս կարևոր հիշեցումը:

Աստծուն հավատացող ցանկացած մարդ պետք է հեռանա այն բոլոր բաներից, ինչն ատում է Աստված, և ձգտի դեպի այն ամենը, ինչը սիրելի է Աստծո համար: