Նրան ծնողները փողոց էին նետել, երբ մեկ ու կես տարեկան էր

Նրան ծնողները փողոց էին նետել, երբ մեկ ու կես տարեկան էր Գրեթե մեկ տարի է անցել այն օրից, երբ Դանիայի բնակչուհի Անյա Ռինգգրեն Լովենը Նիգերիայի փողոցներում գտել էր բոլորովին հյուծված երկու տարեկան փոքրիկ տղայի: Նա անվանել էր երեխային Հույս (Hope):

Պարզվել էր, որ սեփական ծնողները դուրս էին արել իրենց փոքրիկ զավակին տանից՝ համարելով նրան «կախարդ»: Այդ ժամանակ նա մեկ ու կես տարեկան էր և գոյատևել էր միայն անցորդների թողած կերակուրներով: Անյան, տեսնելով փոքրիկին, տարել էր նրան իր հետ:

Նրան ծնողները փողոց էին նետել, երբ մեկ ու կես տարեկան էրՆա իր ամուսնու հետ կառուցել էր փոքրիկ ապաստարան, որտեղ կերակրում ու հոգ էր տանում նման որբ երեխաների: Հույսը 35-րդն էր այնտեղ գտնվող մինչև 14 տարեկան երեխաների շարքում:

Երբ Անյան ֆեյսբուքում հրապարակել էր երկու տարեկան հյուծված փոքրիկի նկարը, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գումարային օգնություն էին ուղարկել, և հավաքվել էր մոտ 1 միլիոն դոլար: Անյան և նրա ամուսինը նպատակ ունեն կառուցելու ավելի մեծ մանկատուն՝ ավելի շատ երեխաների ապաստան տալու համար:

Նրան ծնողները փողոց էին նետել, երբ մեկ ու կես տարեկան էրԻսկ Հույսը այժմ արդեն բոլորովին չի հիշեցնում ոտքերի վրա կանգնած այն «կաշի ու ոսկոր»-ին: Այս ուրախ տղան առողջ տեսք ունի և իր հոգեմոր՝ Անյայի խոսքերով՝ վայելում է կյանքի բարիքները: