Աստված ամեն բան տեսնում է. Ջոյս Մայեր

Ջոյս Մայեր«Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ» (Բ Մնացորդաց 16.9):

Աստված ուշադիր դիտում է ձեզ, Նա տեսնում է ամենը, ինչ դուք անում է: Դավիթը գրում է. «Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածմունքները» (Սաղմոս 139.2):

Տերը որոնում է ամեն տեսակ հնարավորություն՝ պարգևատրելու ձեզ Իր հանդեպ ձեր ունեցած հավատքի համար: Հիսուսն ասաց. «Եվ ահա շուտով գալիս եմ, և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ՝ ինչպես իր գործը կլինի» (Հայտնություն 22.12)։

Սա նշանակում է, որ մարդիկ կստանան վարձք իրենց արած բոլոր գործերի համար: Մի կողմից սա ուրախացնում է, մյուս կողմից՝ վախեցնում: Աստված ուշադիր նայում է մեզ, և ոչինչ չի ստացվի փոխել նրանց, ովքեր չարություն են գործել: Աստված չի ննջում ու չի քնում (Սաղմոս 121.4):

Նա տեղյակ է ամեն ինչից, այն ամենից, ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում: Նա տեսնում է մեր յուրաքանչյուր շարժումն ու քայլը: Մարդկանց հետ խոսակցության ժամանակ մենք լավ կլինի հիշենք, որ Տերը մեր մշտական անտեսանելի հյուրն է, Ով լսում է ամեն բան, ինչ մենք ասում ենք:

Մի՛ հուսահատվեք, երբ անում եք բարի գործ, բայց ոչ ոք դա չի տեսնում և շնորհակալություն չի ասում, քանզի Տերը տեսնում է ամեն բան և կտա ձեր վարձքը ձեզ ժամանակին: Ոչ մի լավ արարք չի մնա աննկատ Աստծո աչքերից:

Նա տեսնում է յուրաքանչյուր մարդու, ում դուք օգնություն եք ցուցաբերում, յուրաքանչյուրին, ում հետ դուք լավ վարվեցիք: Նրան հայտնի են բոլոր այն դեպքերը, երբ դուք գթասրտություն եք ցուցաբերել և նվիրել եք ինչ-որ մեկին ներում: Աստված անպայման կպարգևատրի ձեզ այդ ամենի համար: