Նա օգնում է նրանց, ովքեր ինքնասպանության ճանապարհն են բռնել և արդեն փրկել է 321 հոգու

c81e728d9Նա իր կյանքը նվիրել է «ինքնասպանություն գործողների կամուրջը» պահպանելուն և 13 տարի շարունակ իր կյանքն անցկացնում է նույն տեղում՝ Յանցզի գետի կամրջի վրա: Այս տխրահռչակ վայրում մարդիկ հաճախ են ինքնասպանության փորձեր անում:

Եվ այսպես, ամեն շաբաթ և կիրակի առավոտյան 8-ից մինչև երեկոյան 5-ը 48-ամյա Չեն Սին անցնում է կամրջով, որ եթե հանկարծ մեկը ինքնասպանության փորձ կատարի, հասնի օգնության: Եթե նման մեկը գտնվում է, նա սկսում է խոսել այդ մարդու հետ՝ համոզելով նրան պահպանել կյանքը. գրում է gcshelp.org-ը:

Հայտնի չէ, թե ինչպես է դա նրան հաջողվում, բայց Չեն Սին լավագույնի նկատմամբ հավատքով է լցնում նման մարդկանց, համոզում, որ փոփոխությունները անհնարին չեն: Երբեմն էլ հնարավորին չափ գումարով օգնում է նրանց, եթե նման կարիք է լինում:

Բացի այդ, Չեն Սին վարձակալել է մի երկսենյականոց բնակարան կամրջի մոտակայքում, որպեսզի տուն տա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Այս տղամարդու կողմից փրկված մարդկանց մեծամասնությունը գաղթականներ են, ում չի հաջողվել կարգավորել իրենց կյանքը: Նրանք հաճախ անելանելի վիճակում են հայտնվում և տուն վերադառնալ չեն կարողանում, իսկ այս երկրում էլ ոչինչ չի ստացվում…

Երբ Չեն Սիին հարցրել են, թե ինչու է նա սա անում, չինացին պատասխանել է.c4c

«Մի ժամանակ ես էլ նրանց պես գաղթական աշխատավոր էի: Մեկ օր ինձ օգնեց մի տղամարդ, ում անունը արդեն չեմ հիշում: Ես այդ ժամանակ ամեն հույս կորցրել էի: Նա օգնեց ինձ, հույս տվեց, և հետո ամեն բան սկսեց կարգավորվել, ու ես որոշեցի ինքս օգնել մարդկանց»:

Անցած տարի Չեն Սիի մասին ֆիլմ են նկարահանել, բայց նա դա լուրջ չի ընդունում: Համեստությունը իրական հերոսության հատկանիշն է:

Չեն Սին կարողացել է կանխել 321 ինքնասպանություն, օգնել մոտավորապես 280 մարդու, ով օգնության կարիք ուներ, և ավելի քան 12 հազար ժամ անցկացրել կամրջի վրա՝ նման մարդկանց սպասելով:

Այսօր, ավելի՝ քան երբևէ, հասարակությանը պետք են նման մարդիկ: Բարի և անձնուրաց: Կարելի է շատ գովել նրան, բայց ավելի լավ է ոգեշնչվել և հետևել «Նախապես վճարիր» սկզբունքին: Եթե այդպես օգնենք անռվազն մեկ մարդու, այս խելահեղ, դաժան աշխարհը կդառնա մի փոքր ավելի լավը: