Մա´մ, ես հեծանիվ եմ ուզում…

Ցանկալի հեծանիվըՊետյան վաղուց երազում էր հեծանիվի մասին: Բակի գրեթե բոլոր երեխաներն արդեն ունեին գեղեցիկ հեծանիվներ: Մի օր վերադառնալով դասից տուն՝ նա մոտեցավ մայրիկին.

– Մա´մ, ես հեծանիվ եմ ուզում:

– Տղա´ս, հիմա մենք շատ քիչ գումար ունենք, իսկ հեծանիվը շատ թանկ արժե: Սպասիր մի քիչ էլ, մինչև քո ծննդյան օրը մենք կհավաքենք բավականին գումար և կնվիրենք քեզ հեծանիվ:

Պետյան ճաշեց, ապա իջավ բակ՝ խաղալու: Եվ հանկարծ տեսավ իր ընկեր Ալիկին՝ նոր հեծանիվի վրա նստած:

– Ինձ համար նոր հեծանիվ են գնել, Պետյա, հավանո՞ւմ ես:

– Այո´, շա՜տ լավն է:

– Իսկ կցանկանա՞ս վարել: Ահա՛, վերցրո´ւ:

Պետյան շատ ուրախացավ: Վերցրեց Ալիկի հեծանիվը, սլացավ այս ու այն կողմ. շատ երջանիկ էր զգում իրեն:

Հետո, երբ պետք էր արդեն վերադարձնել հեծանիվը տիրոջը՝ Ալիկին, հանկարծ մի միտք ծագեց նրա մեջ. «Իսկ եթե հեծանիվը չվերադարձնե՞մ Ալիկին, այլ ինձ պահեմ», «Չէ´, այդպես չի կարելի, դա մեղք է», «Բայց ախր մինչև իմ ծննդյան օրը դեռ շատ ժամանակ կա», «Բայց, միևնույնն է, չվերադարձնելը մեղք է, ավելի լավ է սպասեմ, չի կարելի մեղք գործել»:

Վերջապես նա վերադարձրեց հեծանիվը Ալիկին և, վերադառնալով տուն, պատմեց ծնողներին կատարվածի՝ իր մտորումների ու «պայքարների» մասին:

Հաջորդ առավոտյան նա վաղ արթնացավ և, բացելով աչքերը, տեսավ բոլորովին նոր, կարմիր հեծանիվ՝ իր մահճակալի կողքին դրված:

– Երեկ մեր տուն էր եկել Լուսյա հորաքույրը: Նա գումար տվեց մեզ, որը լիովին բավական էր քո հեծանիվը գնելու համար,- բացատրեց մայրիկը:

– Պետյա´, ես կարծում եմ, որ այդ Աստվա´ծ քեզ պարգևատրեց քո երեկվա ճիշտ պահվածքի համար,- ավելացրեց հայրիկը:

Կատերինա Ալեքսեևնա