Աստծո խոստմունքը մարդկային խոստում չէ. Չարլզ Սպերջեն

spurgeon«Թեև ամենքը գայթակղվեն քեզանից, ես երբեք չեմ գայթակղվի» (Մաթևոս 26.33):

Այո՛, հնարավոր է՝ մեկը բացականչի, թե սա բոլորովին էլ Աստծո խոստմունքը չէ: Լիովին ճիշտ է. սա ընդամենը մարդու խոստում է, այդ պատճառով այն զրկված է ամեն տեսակ զորությունից: Պետրոսը համարում էր և անգամ համոզված էր, որ ինքը կկարողանա կատարել ամենը, ինչ ասել է, սակայն ամեն խոստում, որ չունի ավելի ամուր հիմք, քան մարդկային որոշումը, մնում է որպես դատարկ խոսք: Հենց գայթակղությունները վրա հասան, Պետրոսը միանգամից ուրացավ իր Ուսուցչին և իր ուրացումը հաստատեց երդումով:

Ի՞նչ է մարդկային խոսքը. կավե անոթ, որն առաջին հարվածից կոտրվում է: Ի՞նչ է մարդու սեփական որոշումը. ծաղիկ, որը Աստծո հոգատարության շնորհիվ միայն կարող է պտուղ բերել, բայց ինքնուրույն հողին է տապալվում քամու առաջին իսկ հարվածից, որը շարժում է ամեն ճյուղ: Մարդու խոսքից կախված է միայն այն, թե ինչ ինքը կարող է տանել: Ահա թե ինչու երբեք մի ապավինիր սեփական որոշմանդ:

Քո Աստծո խոստմունքներից են կախված ժամանակը, հավիտենությունը, ներկա և գալիք աշխարհը, ամենը, ինչ քեզ է պատկանում և ինչ պատկանում է քո հարազատներին:

Այս փոքրիկ հատորը հավատացյալի չեկային գրքույկն է, իսկ այս էջը ձգտում է զգուշացնել նրան այն մասին, թե որ բանկ արժե դիմել և ում ստորագրությանն արժե ապավինել:

Վստահիր Հիսուսին առանց սահմանափակումների: Մի՛ վստահիր ոչ քեզ, ոչ մեկ այլ մարդու, այլ ապավինիր միմիայն և ամբողջովին քո Աստծուն: