Եղեք մեկը, ով կաք իրականում…

скачанные файлыԱյս զարմանահրաշ տեքստը պետք է կարդա յուրաքանչյուրը:

Այս տեքստը նման է աղոթքի, այն գտնվել է Բալթիմորում՝ 1962թ-ին, մի հինավուրց եկեղեցում: Հեղինակն անհայտ է.

«Աղմուկի և ունայնության միջավայրում հանգիստ գնացեք սեփական ճանապարհով ու հիշեք այն խաղաղության մասին, որ կարող եք գտնել լռության մեջ: Մի դավաճանեք ինքներդ ձեզ, ապրեք, որքան հնարավոր է, ամեն մարդու հետ լավ հարաբերություններ պահպանելով: Մեղմորեն ու հստակությամբ ասեք ձեր ճշմարտությունը և լսեք ուրիշներին, անգամ այն մարդկանց, ովքեր չեն փայլում խելքով ու անկիրթ են. իրենք նույնպես ունեն իրենց պատմությունը:

Խուսափեք աղմկոտ ու ագրեսիվ մարդկանցից, նրանք փչացնում են տրամադրությունը: Մի համեմատվեք ոչ ոքի հետ: Այդպես դուք ձեզ ենթարկում եք անպետք զգալու կամ փառասեր դառնալու վտանգին: Միշտ էլ կա ինչ-որ մեկը, ով ձեզնից գերազանց է կամ թույլ:

Ուրախացեք ձեր ապագա ծրագրերով նույնքան, որքան ուրախանում եք այն ամենով, ինչ արդեն իսկ իրագործել եք: Միշտ հետաքրքվեք ձեր մասնագիտությամբ, որքան էլ համեստ այն լինի՝ գանձ է՝ համեմատած այն բոլոր իրերի հետ, որոնք ձեր իշխանության տակ են:

Եղեք շրջահայաց սեփական գործերում, քանզի աշխարհը լի է խաբեությամբ: Բայց առաքինության հանդեպ կույր մի՛ եղեք. կան մարդիկ, ովքեր ձգտում են մեծ իդեալների, և ամենուր կյանքը լի է հերոսությամբ:

Եղեք մեկը, ով կաք իրականում: Ընկերություն մի՛ «խաղացեք»: Մի՛ եղեք ցինիկ սիրո մեջ. դատարկության ու հիասթափության հետ համեմատած՝ այն նույնքան հավերժական է, որքան խոտը: Բարի սրտով ընդունեք այն, ինչ տարիներն են «խորհուրդ տալիս» ձեզ և գոհությամբ հաջողություն մաղթեք երիտասարդությանը:

Ձեր հոգին պինդ պահեք՝ հանկարծահաս դժբախտության դեպքում: Ինքներդ ձեզ մի՛ տանջեք պատրանքներով:

Շատ վախեր ծնունդ են մեր հոգնածության ու միայնակության:

Հնազանդ եղեք առողջ կարգապահությանը, բայց եղեք մեղմ ինքներդ ձեր հանդեպ: Դուք՝ արարչագործության զավակ եք նույնքան, որքան ծառերն ու աստղերը: Դուք իրավունք ունեք այստեղ լինելու: Եվ անկախ նրանից, թե դա ակնհայտ է ձեր համար, թե՝ ոչ, աշխարհը ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Եղեք Աստծո հետ խաղաղության մեջ, անկախ նրանից, թե ինչպես եք հասկանում Նրան:

Եվ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում, ինչի մասին եք դուք երազում, կյանքի այս աղմկոտ ունայնության մեջ պահեք խաղաղությունը ձեր հոգում: Աշխարհն այս՝ իր ողջ նենգությամբ, միօրինակ աշխատանքներով ու կոտրված երազանքներով հանդերձ, միևնույնն է, գեղեցիկ է: Եղեք ուշադիր կյանքի հանդեպ: Փորձեք լինել երջանիկ…»:

Աղբյուր՝ interesno.cc