Դուք առանցքային դեր ունեք Աստծո գործի մեջ. Ռիկ Ռեններ

rickrennerԸնկերներ, մեզնից յուրաքանչյուրը զբաղեցնում է ծայրահեղ կարևոր մաս Աստծո ծրագրերի մեջ, անկախ նրանից, որքան մեծ կամ փոքր է թվում այն, ինչ մենք անում ենք:

Երբեք թույլ մի տվեք սատանային ասել ձեզ, թե դուք աննշան մեկն եք: Դուք առանցքային դեր ունեք այն ամենի մեջ, ինչ այսօր անում է Աստված երկրագնդի վրա:

Աստված գիտի, թե որտեղ եք դուք գտնվում հենց հիմա, և Նա չի մոռանա ոչ այն ամենը, ինչ դուք ցանել եք, ոչ էլ այն սիրո աշխատանքը, որ արել եք (Եբրայեցիս 6.10):

Ամենը, ինչ դուք անում եք այսօր, որպեսզի ծառայեք կամ էլ Աստծո սերը դրսևորեք ուրիշներին, լինի դա ձեր տանը, աշխատավայրում, թե տեղական եկեղեցում, կարող է ինչ-որ մեկին թվալ փոքր ու աննշան, բայց դա փոքր չէ Աստծո աչքերում:

Ընդհակառակը, ձեր հավատարմությունը, որ դուք դրսևորում եք այսօր, հիմք է Աստծո մեջ ձեր ապագայի համար:

Մտածեք այսօր այս մասին…