Ես եմ տերերի Տերը… (տեսանյութ)

Ես եմ տերերի Տերը... (տեսանյութ)Ես գոյություն ունեի մինչև երկնքի և երկրի արարելը: Եվ երբ որ երկիրը և նրա մեջ լինող ամեն բան կանցնեն, Ես կլինեմ:

Ես տիեզերքը ներդաշնակության մեջ Եմ պահում ամենափոքր ատոմից մինչև ամենամեծ համաստեղությունը: Եվ ամեն ինչ Իմ ձեռքերի մեջ է:

Արևը քողարկվում է Իմ ստվերի մեջ:

Ես երկիրը հաստատել Եմ իր հիմքերի վրա և նրա վրա հանգստացնում Եմ Իմ ոտքերը:

Ես խառնում եմ գետերն ու օվկիանոսները Իմ մատներով և լեռները ցնցում եմ Իմ շնչով:

Ես կատարելապես սուրբ Եմ և բացառապես տարբեր:

Չկա ոչ ոք Ինձնից առաջ և Ինձ նման, ով կարող է հարցականի տակ դնել այն, ինչ Ես արել Եմ կամ պիտի անեմ:

Իմ թագավորությունը հավիտենական է և գոյություն ունի հավիտյանս հավիտենից:

Ես երկրի թագավորների Ղեկավարն Եմ:

Ես խաղաղության Իշխանն Եմ և թագավորների Թագավորը, Թագավորը արդարության, Թագավորը փառքի, Թագավորը դարերի, Թագավորը երկնքի, Թագավորը Իմ ժողովրդի:

Ես Եմ տերերի Տերը:

Ես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն Եմ:

Ես Եհովա Իրենն Եմ՝ քեզ Ապահովողը,

Ես Եհովա Ռաֆան Եմ՝ քո Բժիշկը,

 Ես Եհովա ՄեքեդեյշՆ եմ՝ քեզ Սրբացնողը,

Ես Եհովա Ռոհին եմ՝ քո Հովիվը:

 Ես Բարձրյալ Աստված Եմ՝ քեզ Ազատագրողը, քեզ Արձակողը և քեզ Փրկողը:

Ես քո Վահանն եմ, Զորությունը և Պաշտպանը:

Ես Եմ քո հավիտենական Աստվածը:

Ես Եմ ալֆան և օմեգան՝ սկիզբը և վերջը:

Ինձնից առաջ չկար ոչ մի աստված և Ինձնից հետո էլ չի լինելու:

Ես՝ միայն Ես Եմ Տերը, և Ինձնից բացի չկա ուրիշ Փրկիչ, Ինձնից բացի չկա ուրիշ աստված:

Հրեշտակները և երկնային արարածները երկրպագում են Ինձ:

Ես Իմ փառքը ուրիշ մեկին չեմ տա և չեմ կիսի Իմ արարչագործությունը ոչ ոքի հետ:

Ես նախանձոտ Աստված Եմ: Ես մաշող կրակ Եմ:

Ես երկնային բանակների Հրամանատարն Եմ և Իմ առջև քանդվում են թագավորությունները, և ծնկում են իշխանավորները:

Ես քո նավահանգիստն Եմ փոթորկի ժամանակ: Ես քո ապահովությունն Եմ փորձությունների մեջ:

Ես եկա՝ գերիներին ազատություն շնորհելու, թույլերին զորացնելու, կաղերին բժշկելու, կույրերին տեսողություն տալու:

Ես եկա՝ ձեզ կյանք տալու և ավելին:

Ես եկա, որ դու Ինձ ճանաչես:

Ես եկա, որ դու ճանաչես Իմ անսահման սերը, չվերջացող բարությունը, Իմ անչափելի ողորմությունը և երբեք չավարտվող շնորհը:

Իմ ներողամտությունը ոչ մի սահման չունի, և Իմ ընդունելությունը ոչ մի թերություն չի ճանաչում՝ ո՛չ գույն, ո՛չ ռասա, ո՛չ հարստություն, ո՛չ աղքատություն:

Իմ մեջ դու մաքրված ես և Ինձնով սրբագործված:

Ես աննկարագրելի Եմ, անըմբռնելի, անդիմագրավելի և անհաղթահարելի:

Երկինքները չեն կարող պարունակել Իմ փառքը:

Մահը չի կարող սպառել Ինձ, և կյանքը չի կարող լինել Ինձնից դուրս:

Ամեն ծունկ Իմ առջև կխոնարհվի, և ամեն լեզու կխոստովանի, որ Ես Եմ մեծագույն «ԵՍ ԵՄ»-ը, որ Ես Եմ աստվածների ԱՍՏՎԱԾԸ…

                                                                                                      Թարգմանեց և ուղարկեց Թամարա Սիմոնյանը