Ոսկե ամուսնու ոսկե կանոնները

Ոսկե ամուսնու ոսկե կանոններըՀաղորդակցվե՛ք Ձեր կնոջ հետ և մի՛ օտարացեք նրանից:

Ցո՛ւյց տվեք Նրան, որ Նա ձեզ համար խիստ կարևոր է:

Հնարավոր ամեն բան արե՛ք՝ հասկանալու Նրա զգացմունքերը:

Սովորե՛ք բացեիբաց և հստակ պատասխանել Նրան, երբ վերջինս շփվելու քայլեր է ձեռնարկում:

Հետաքրքրվե՛ք այն ամենով, ինչ Նա կարևորում է այս կյանքում:

Եղե՛ք այն մարդը, ում կարելի է անվերապահորեն վստահել:

Ջանացե՛ք լինել ստեղծագործ՝ ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով:

Ընդունե՛ք Նրան այնպիսին, ինչպիսին Նա կա՝ բոլոր այն հատկություններով, որով Նա առանձնանում է մյուսներից:

Ուղղորդե՛ք Ձեր ընտանիքն Աստծո հետ փոխհարաբերության ներքո:

Ժամանակ առ ժամանակ Նրան սիրային նամակներ գրե՛ք, ռոմանտիկ զբոսանքներ կազմակերպե՛ք, ծաղիկներ և բացիկներ նվիրե՛ք, հատկապես, երբ Նա չի սպասում դրանց:

Խոստովանե՛ք, որ գնահատում եք Նրան և հպարտանում Նրանով:

Պաշտպանե՛ք Նրան և դարձե՛ք Նրա իրական հենարանը: