Հավատքը հավատարմության մայրն է

Հավատքը հավատարմության մայրն է«Աղաչում եմ, ով Տեր, հիշիր հիմա, որ քո առաջին հավատարմությամբ ու կատարյալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի» (Դ Թագավորաց 20.3):

Իր կյանքի 90-րդ տարում քարոզիչ Գեորգ Մյուլլերը, ում կոչում էին «որբերի հայր», դիմում է տեղական եկեղեցիների հովիվներին և ծառայողներին: 69 տարի նա եղել էր այդ համայնքի հովիվը և հիմա դիմում է նրանց այսպիսի կոչով.

«Ես Աստծուն եմ դարձել 1825թ-ի նոյեմբերին, բայց միայն չորս տարի անց՝ 1829թ-ի հուլիսին, ողջ սրտով հանձնվել եմ Աստծուն: Սերը փողի և հարստության հանդեպ կորել է, տեղի հանդեպ կապվածությունս՝ վերացել, երևացող դիրքի հանդեպ ձգտումը կորցրել է իր նշանակությունը, աշխարհային հաճույքների հանդեպ փափագը՝ վերացել:

Աստված՝ Ինքը Աստված է դարձել իմ բաժինը: Նրանում եմ ես գտնում լիակատար բավարարումը և առավել ևս ոչնչի կարիք չունեմ: Աստծո ողորմությամբ այդ ամենը մինչ այժմ էլ պահպանվել է: Նա ինձ երջանիկ մարդ է դարձրել, չափազանց երջանիկ, և դա ինձ բերել է այն բանին, որ ես սկսել եմ հետաքրքվել միայն Աստծո գործով:

Սիրով հարցնում եմ ձեզ, սիրելի՛ եղբայրներ. «Արդյոք ձեր սրտերը լիովին հանձնե՞լ եք Աստծուն, թե՞ Աստծուց զատ մեկ այլ բանի եք նվիրված»:

Անկեղծորեն Աստծուն նվիրված քրիստոնյան՝ Աստծո ծառան, նայում է ոչ թե իր ծառայությանը, որքան էլ նշանակալի այն լինի, այլ Տեր Հիսուս Քրիստոսին: Աստծուն հավատարիմ մնալը՝ Աստծո հանդեպ անկեղծ սիրո միակ ապացույցն է և ճշմարիտ քրիստոնեության երաշխիքը: Քրիստոնյայի ճշմարիտ երջանկությունը Տեր Հիսուս Քրիստոսին հավատարիմ մնալու մեջ է:

Մեր բարեկեցությունը կախված է Աստծո հանդեպ ունեցած մեր հավատարմությունից, և հավատքն էլ Աստծո հանդեպ հավատարմության և նվիրվածության մայրն է:

Գեորգ Մյուլլերը հայր եղավ ավելի քան 10 հազար որբերի: Աստված օրհնեց ինչպես նրա, այդպես էլ այդ երեխաների կյանքերը:

Պ. Կ. Շատրով