Աստծո թագավորության ժամանակաձևերը

Աստծո թագավորության ժամանակաձևերըԱստծո թագավորության վերաբերյալ երեք ժամանակաձև կա, և առաջինը անցյալ ժամանակն է, որը վերաբերում է պատմական թագավորությանը: Հովհաննես Մկրտիչը քարոզում էր. «Ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մաթևոս 3.2): Թագավորությունը մոտ էր, քանի որ Հիսուսն աշխարհ էր գալու և Աստծո թագավորությունն էր հաստատելու մարդկանց սրտերում:

Երկրորդ ժամանակը ներկան է: Աստված չի փոխվել. Նա դեռևս Իր թագավորությունը հաստատում է մարդկանց սրտերում: Նա սիրում է աշխարհը: Աստվածաշնչի ամենախորիմաստ բառերից մեկը «այնպեսն» է: Հովհաննես 3.16-ում ասվում է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը…»:

«Այնպես» բառն արտահայտում է ապստամբ մարդկանց հանդեպ Աստծո տածած սիրո մեծությունը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ խորունկ սիրով է Աստված սիրում մարդկանց և ուզում Իր թագավորությունը հաստատել նրանց սրտերում:

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես որ երկնքում է»: Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս Աստծո կամքը՝ ասելով. «Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3.9): Աստծո կամքի և Նրա թագավորության համար աղոթողն ըստ էության նույն բանն է խնդրում. թող Հիսուսն իշխի մարդկանց սրտերում:

Երրորդը ապառնի ժամանակն է: Աստծո թագավորությունը Իր գագաթնակետին կհասնի Թագավորի երկրորդ գալուստով: Հիսուսը նորից է գալու: Մենք պետք է պատրաստվենք և աղոթենք Նրա գալստյան համար: Երբ աղոթում ենք՝ Քո թագավորությունը թող գա, մենք երկու բանի համար ենք աղոթում: Նախ. աղոթում ենք, որ Աստծո իշխանությունը գա և հաստատվի մարդկանց սրտերում, և որ Քրիստոսը փառքով վերադառնա:

Սեմի Թիփիթ