Թույլ տուր, որ Աստված քո մեջ իջեցնի այդ կրակը. Չարլզ Սպերջեն

spurgeonԹող Աստված ուղարկի իր Հոգու կրակը, և այդպես նրա սպասավորն ավելի կնմանվի Իր Տիրոջը ու կսկսի ավելի խորությամբ խորհել նրա Խոսքի ճշմարտացիության և ոչ թե Խոսքը խոսող անձի մասին:

Թույլ տուր, որ Աստված քո մեջ իջեցնի այդ կրակը, որի ներքո ամենամեծ մեղավորները դարձի կգան, խայտառակ որջերում բնակվողները կփոխվեն, հարբեցողները կթողնեն իրենց բաժակները, հայհոյողները կզղջան իրենց սրբապղծության համար, անառակները կհաղթեն իրենց կրքերին.

Ոսկորները հարություն կառնեն՝

Վերստին կկենդանանան,

Քարե սրտերը կփոխվեն՝

Մարմնեղեն կդառնան: