Թողնելով ժառանգություն, որ կյանքեր կփոխի. Լիզա Բիվեր 

bevere-lisaԵրբևէ եկե՞լ եք այն գիտակցությանը, որ ամեն պատահական անցորդ ապրում է կյանք, որը նույնքան բարդ ու տարբերվող է, որքան ձերը: Ամեն անհատ ունի կյանք, որ լի է իր անձնական ձգտումներով, հարաբերություններով, առօրյայով և խենթությամբ:

Մենք բոլորս ունենք պատմություն, որ կարող ենք պատմել: Եթե դու հավատացած ես, որ քո վկայությունը չնչին նշանակություն ունի, ապա պետք է ընդունես այն ճշմարտությունը, որ քո վկայությունը կարող է ազդեցություն ունենալ սերունդների վրա, եթե համարձակվես կիսել այն մեկ մարդու հետ:

Եթե հետևում եք իմ ինստագրամին, ապա տեսած կլինեք, որ ես վերջերս եղել եմ Իրաքում: Այնտեղ հանդիպեցի մի կնոջ, ում պատմությունը իրապես բարդ էր լսել. այն կորստի և հուսահատության պատմություն էր: Ես խաղում էի նրա երեխաների հետ, ովքեր ունեցել էին ծանր վերապրումներ, որ երբևէ հնարավոր էր պատկերացնել, և նրանցից մեկի հետ ես ունեի ընդհանրություններ: Այդ 7-ամյա աղջիկը եզդի ընտանիքից էր, և մենք, չնայած մեր խիստ տարբեր կյանքերին, ունեինք մեկ մեծ ընդհանրություն:

Երբ տեսա այդ անուշ աղջկան, նկատեցի, որ նա չի կարողանում փակել իր աչքերից մեկը, որովհետև այն արհեստական էր: Միայն ես կարող էի պատկերացնել, թե որքան ցավ և անհարմարություն սա պետք է պատճառեր այդ աղջկան, քանզի քաղաքը, որում նա ապրում էր, փոշով էր լցված: Չնայած չգիտեի, թե ինչպես է նա կորցրել իր աչքը, ես գրեթե նրա տարիքին էի, երբ վիրահատություն անցա և քաղցկեղի պատճառով հեռացվեց իմ աչքերից մեկը:

Իմ մի աչքի բացակայությունը դուռ բացեց կասկածների և ստերի համար, որոնք իմ կյանք ներխուժեցին: Այդ ստերը տարան ինձ ցավի ճանապարհով, բայց ես այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ Նա տեսավ ինձ և փրկեց Իր ճշմարտությամբ և սիրով: Մինչ այս գեղեցիկ աղջիկը իմ ձեռքերում էր, ես հնարավորություն ունեցա կիսվելու իմ սրտից նրա հետ այն հույսով, որ ինքը չի անցնի այն բոլոր պայքարներով, որոնցով ես եմ անցել:

Չնայած որ նա ամաչկոտ էր և շատ կորուստներ էր տարել, ես ոգեշնչեցի նրան՝ գերբնական հույս ունենալ: Ես ցույց տվեցի նրան իմ ընտանիքի նկարները և խանդավառեցի սեփական երազանքներն ունենալ: Շնորհակալ եմ, որ իմ աչքի հետ կապված պատմությունը դուռ բացեց մեկի համար՝ լցվելու հույսով պայծառ ապագայի հանդեպ:

Գուցե դու քո աչքը չես կորցրել, բայց որքան էլ որ ծանր իրավիճակների հանդիպած լինես, որոնք քեզ մոտեցրել են Աստծուն, իմացիր՝ դրանք կարող են զորավոր լինել մեկ ուրիշի համար, ով քո ազդեցության դաշտում է: Հայտնության գիրքը ցույց է տալիս մեզ այն պատմության զորությունը, երբ Միքայելը և իր հրեշտակները օգտագործում են իրենց վկայությունը երկնքից սատանային դուրս քշելու համար.

«Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունովը և իրենց վկայության խոսքովը. և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ» (Հայտնություն 12.11):

Եթե վկայությունը կարող է բավական զորավոր լինել՝ սատանային գահընկեց անելու համար, քո վկայությունը ավելի քան զորավոր է՝ փոխելու կյանքի ընթացքն այնպես, որ դա կարող լինի հանգեցնելու սերունդների համար հասանելի ժառանգության: Ո՞ւմ հետ կարող ես կիսել քո պատմությունը: Գուցե քո հասակակիցներից մեկին սուրճի հրավիրես կամ նստես մեկի կողքին, ով ունեցել է խնդիր, ինչպիսին մի ժամանակ դու ես ունեցել: Քո պատմությունը կարող է ոգեշնչման կատարյալ օրինակ լինել մեկի համար, ով կարիք ունի մտնելու Աստծուց իրեն տրված անհատականության մեջ՝ չնայելով իր կյանքի իրավիճակներին:

Աստված ուղարկել է Իր Որդուն մարդկային պայքարի մութ խավարի մեջ, որովհետև Նրա սերը մեզ համար իրապես չունի իր մրցակիցը: Երկինքը շնորհեց մեզ ամենաթանկ նվերը՝ մեր պատմությունը զորությամբ նվաճելու: Որովհետև Հիսուսը եկավ մեզ փրկելու, մենք այժմ խոստման որդիներ և դուստրեր ենք՝ զորությամբ նպատակադրված և զինված ամեն ինչով, ինչի կարիքն ունենք մտնելու համեմատությունից դուրս կյանքի մեջ: Եկեք կիսվենք մեր պատմությամբ նրանց հետ, ովքեր ունեն նույն հույսի կարիքը, որը փրկեց մեզ: