Նախկին աթեիստի խոստովանությունները

Նախկին աթեիստի խոստովանություններըԻմ պատմությունը սկսվում է ոչ մեծ ուսանողական մի քաղաքում: Մենք տեղափոխվել էինք այնտեղ դրանից մի քանի տարի առաջ: Հայրս նախկինում հովիվ էր:

Ես չէի ասի, թե հայրս շատ կրոնական մարդ էր, նա երբեք չէր սովորեցնում մեզ, թե ինչի պետք է հավատանք: Մեր տեղափոխությունից հետո նա ավելի լռակյաց դարձավ:

Անկեղծ ասած՝ հիմա նայելով անցյալիս՝ ես համոզված չեմ, որ նա հավատում էր այն ամենին, ինչ որ քարոզում էր: Լինել հովվի երեխա՝ չի նշանակում, որ դուք անպայման առ Աստված հավատք եք ունենալու:

Բայց պետք է ասեմ, որ ես փորձում էի հավատալ: Մայրս երբեք չէր հրաժարվում իր հավատքից, և նա, համենայն դեպս, հետևում էր, որ մենք երբեմն-երբեմն եկեղեցի այցելեինք: Դա, մեղմ ասած, այնքան էլ հաջող փորձ չէր չորս տղաների համար, ովքեր եկեղեցական օրհներգերի փոխարեն կնախընտրեին աղմկոտ զվարճանք: Բայց մեզ դուր էր գալիս նստարանների տակ թաքնվելը, հենց հարմար առիթ էր ստեղծվում: Մենք պարզապես համբերատար սպասում էինք, թե երբ 16 տարեկան կդառնայինք, որ կարողանայինք «ինքնուրույն» որոշում կայացնել՝ այլևս եկեղեցի չգնալու: Իրականում պարզվեց, որ մենք կարիք չունեինք սպասելու դրան:

Որքան մեծանում էինք, այնքան ավելի մեր ծնողները հեռանում էին իրարից: Իմ մայրը ժամանակ առ ժամանակ եկեղեցի էր գնում, և հաճախ միայն ինձ էր տանում՝ որպես կրտսեր երեխայի: Ես էլ գնում էի, որովհետև այնտեղ էին նաև ընկերներս, և համարում էի, որ լավ գործ եմ անում: Բայց ինձ համար եկեղեցին ավելին չէր, քան մի շինություն, որտեղ մարդիկ էին հավաքվում:

Եվ ինչպես 80-ականների շատ երիտասարդներ, ես էլ կյանքիս մեծ մասն անցկացնում էի տեղեկությունների որոնմամբ տարբեր կրթական ծրագրերում: Ես կուլ էի տալիս բոլոր ձեռք բերածս գիտելիքները, որոնք կարող էի իմանալ աշխարհի, տիեզերքի, մատերիայի և ժամանակի մասին: Ցանկանում էի իմանալ ամեն ինչ, և ինձ միշտ քիչ էր տեղեկատվությունը, որը ստանում էի: Ես բառացիորեն կլանում էի ամենը, ինչ կարող էի, դինոզավրերի, մեր «հնագույն» տիեզերքի և երկրի պատմության մասին:

Պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ ես մի փոքր հետաքրքվում էի կրոնով և ուսումնասիրում էի հնագույն առասպելաբանությունը: Աստվածաշունչը, սակայն, ինձ համար անհետաքրքրիր էր:

Այն, ինչ իմանում էի Աստվածաշնչի մասին, ինձ մոտ ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ: Մի կողմից ես կարդում էի հնէաբանություն, որը կարող էր օգնել ինձ որոշելու ժամանակը, որում գոյություն էին ունեցել դինոզավրերը, ինչպես նաև դրանց վերացման շրջանը: Մյուս կողմից ես ոչինչ չէի գտնում դրանց մասին Աստվածաշնչում: Եվ մտածում էի՝ եթե Աստված ճշմարտապես Աստված լիներ, ապա Նա մի բան կասեր դրանց մասին:

Նախկին աթեիստի խոստովանություններըՀիշում եմ, որ լիովին կորցրեցի վստահությունս Աստվածաշնչի հանդեպ դպրոցում երիտասարդական խմբակներից մեկի հանդիպման ժամանակ: Եկեղեցու հովիվներից մեկը հանդիպում ունեցավ մեզ հետ, որ պատասխանի Աստծո, Աստվածաշնչի, կյանքի և այլ բաների մասին մեր ունեցած հարցերին: Մենք վերցնում էինք թղթի փոքրիկ կտոր, գրում մեր հարցերը և դնում գլխարկի մեջ: Այդ ժամանակ պատանի էինք, և շատերի հարցերը վերաբերում էին տղաների և աղջիկների հանդիպումներին, բայց իմ հարցը լիովին այլ էր. որտե՞ղ է Աստվածաշնչում խոսվում դինոզավրերի մասին: Եվ իմ հարցը մտադրված կերպով բաց թողնվեց:

Ես համոզվեցի, որ ոչ մի պատճառ չկա Աստվածաշնչին վստահելու: Աստվածաշունչը ինձ պատկերանում էր որպես առասպելական և ալլեգորիկ պատմությունների հավաքածու, ես իմաստ չէի տեսնում դա ճշմարտություն համարելու: Եթե Աստվածաշնչում չէր խոսվում պատմության և գիտության մասին, ապա ոչ մի պատճառ չկար հավատալու հոգևոր հարցերին վերաբերող նրա պատասխաններին: Ես պատասխաններ էի որոնում այլ վայրերում:

Քոլեջ

Որոշեցի դառնալ մարդաբան կամ աստղագետ, փիլիսոփա, պոետ կամ ուսուցիչ:

Ես ազատ էի: Միևնույն ժամանակ՝ դժբախտ էի և խեղճ: Իմ ծնողները գնալով ավելի ու ավելի էին հեռանում իրարից, և ինձ մոտ տպավորություն կար, որ կյանքս նպատակասլաց կերպով ցած է գլորվում: Համարում էի, որ իմ ողջ բարկությունն ու տրտմությունը հիանալի նյութ կդառնան գրքի համար, քանզի դա ամենն էր, ինչ ես ունեի այն ժամանակ: Վերջիվերջո, ոչ մի հույս էլ չկա, երբ համարում ես, որ դու ընդամենը ոչ կապակցված էլեկտրոնների հավաքածու ես, ովքեր անկանոն կերպով գոյություն ունեն, երբ հավատում ես, որ քո կյանքը ընդամենը պատահական միլիոնավոր գենետիկ սխալների վերջնական արդյունքն է:

Բայց ես կարողանում էի իմ համակուրսեցիներին ապացուցել, որ Աստված չկա:

Ինձ զարմացնում էր, թե ինչպես հավատացյալները կարող են հավատալ, որ երկիրը ընդամենը 6000 տարեկան է:

Ոչնչից՝ մի բան

Իմ ծնողները բաժանվեցին 2003թ-ին, և դա ինձ մեկընդմիշտ փոխեց: Ես ընկա ընճախտի մեջ, որի ժամանակ մերթընդմերթ ներսումս բարձրանում էր ինքնասպանություն գործելու ցանկությունը: 2 ամիս տևող բուժման կուրս անցա, բայց դա ոչինչ չփոխեց իմ ներսում: Այդ տարվա մարտին արդեն ունեի մշակված ծրագիր, թե ինչպես եմ ինքնասպանություն գործելու, անգամ՝ թե ինչ երկտող եմ թողնելու: Ես չէի հավատում դրախտին ու դժոխքին, չէի հավատում, որ պատասխան պետք է տամ մեկի առջև: Իմ կյանքը միայն ինձ էր պատկանում:

Սակայն այդպես էլ չարեցի մահափորձս, և պատճառն ընդամենը մեկ խոսքն էր: Այն պահին, երբ պատրաստվում էի անել, մտքիս մի խոսք եկավ. «Սկզբումն էր Խոսքը և Խոսքը Աստծո մոտ էր և Խոսքն Աստված էր»: Ես չգիտեի, թե ինչ է այս արտահայտությունը նշանակում, և թե որտեղից այն ծագեց գլխիս մեջ: Բայց գիտության հանդեպ իմ անհագուրդ ախորժակը հաշվի առնելով՝ այդ մի խոսքը բավական էր ինձ հետ պահելու իմ մշակած ծրագրից: Սկսեցի փնտրել այդ խոսքի նշանակությունը:

Այդ ընթացքում ես ստացել էի անգլերեն լեզվի բակալավրի աստիճան և աշխատում էի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Հենց այդ ժամանակ էր, որ հանդիպեցի իմ կյանքում առաջին կրեացիոնիստի հետ, ով հավատում էր երկրի՝ ընդամենը 6000 տարեկան լինելուն: Մենք միասին շատ ժամանակ էինք անցկացնում՝ խոսելով իմ ընտանիքի և ծնողների մասին: Երբ իմացա, որ նա հավատացյալ է, ինձ այնպես էի զգում, ասես իմ առջև դեռևս չուսումնասիրված կենսաբանական տեսակ է: Բայց, ի զարմանս ինձ, փոխարենը համոզելու նրան իր հայացքների սխալականության մեջ, ես ուզում էի լսել նրան:

Նա էլ իր հերթին, էլի ի զարմանս ինձ, չէր համոզում, որ տղամարդկանց մոտ մեկ կողոսկր պակաս է կանանցից: Նա նույնպես խելամտորեն էր վերլուծում և ռացիոնալ կերպով բացատրում իր հավատքի հիմքերը:

Այնուամենայնիվ, համարում էի, որ նա զգուշորեն ընտրում է տվյալներից, որպեսզի հակաճառվի էվոլյուցիային: Իմ էվոլյուցիոնիստական հայացքները հիմնվում էին այն փաստի վրա, որ էվոլյուցիան պահպանում է միլիարդավոր տարիների տեսությունը:

Այսպիսով, մի քանի շաբաթ անց համաձայնեցի այցելել կայք, որի մասին խոսում էր կրեացիոնիստ ընկերս. answersingenesis.org: Ուզում էի մի փոքր զվարճանալ՝ ինձ համար այն ժամանակ անհիմն փաստարկներ կարդալով:

Այնտեղ հայտնաբերեցի մի հոդված, որտեղ վերլուծություն կար այն փորձարկումների անճշտության մասին, որոնք էվոլյուցիոն տեսության հիմնաքարերից էին: Սկզբում չէի հավատում, բայց հետո նույնը գտա նաև աշխարհիկ կայքերում: Իմ գիտակցության մեջ փոքր հեղափոխում կատարվեց: Ինչո՞ւ են այդ հարցերը անտեսվում էվոլյուցիոն տեսության մեջ:

Վիճելի հարցերը իմ գլխում միշտ հիմնվում էին այն բանի վրա, թե որտեղից է կյանքը առաջացել, և ինչպես է այն զարգացել: Եվ ես երբեք չէի կասկածում այդ հիմնարար սկզբունքներում:

Նկատեցի, որ դասագրքերում էվոլյուցիոն տեսությունը առաջարկվում է՝ որպես ճշմարտություն: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ էվոլյուցիոն տեսության բծերը պարզապես հմուտ կերպով քողարկված են:

Ես հաճախ էի հանդիպում էվոլյուցիոն կայքերում այս արտահայտությունը՝ «բոլոր տվյալները հաստատում են էվոլյուցիան»: Բայց այդ փաստարկն ինձ համար համոզիչ չէր: Որտե՞ղ են այդ բոլոր տվյալները: Որպեսզի թվագրման բոլոր մեթոդները աշխատեն, դրանք պետք է ելնեն որոշակի պայմաններից: Եվ ինձ համար կրեացիոնիզմը՝ Աստծո կողմից աշխարհի արարումը, հերքող հոդվածները ավելի ու ավելի անհիմն էին թվում:

Վերջնական կետը էվոլյուցիոն տեսությունից իմ հետ կանգնելու՝ եղել է Ջոշ Մաք-Դաուելի «Վճռական վկայություն» գիրքը: Այս գիրքը լիովին փոխեց այն, ինչը, ըստ իս, ես «գիտեի» Աստվածաշնչի անհուսալիության մասին:

Եվ երբ հաջորդ անգամ ձեռքս վերցրեցի Աստվածաշունչը, բացեցի, չգիտես ինչու, Հովհաննեսի Ավետարանը: Հենց առաջին էջում կարդացի խոսքերը, որոնք ինձ հետ էին պահել ինքնասպանությունից, չնայած ես վաղուց էր՝ չէի կարդացել Աստվածաշունչ: «Սկզբումն էր Խոսքը և Խոսքը Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր»: Այդ օրը և մեկընդմիշտ այս խոսքերը դարձան իմ ապաշխարության և հնազանդության աղոթքը:

Հայացք դեպի անցյալ

Ես կենդանի վկայությունն եմ այն բանի, որ մարդկանց անհրաժեշտ են պատասխաններ, և եթե նրանք այդ պատասխանները չստանան եկեղեցում, ապա կստանան մեկ այլ վայրում:

Այդ օրից ես ճանաչեցի Աստծուն, և ինձ չի դադարում զարմացնել, երբ մարդիկ ասում են, որ Ծննդոցին բառացիորեն հավատալը ոչ մի կապ չունի փրկության հետ: Եթե աշխարհիկ գիտությունը քանդում է Ծննդոցը, ապա այն քանդում է նաև փրկության մասին Քրիստոսի ուղերձը:

Եթե ոչ Ծննդոցի, ապա ինչի՞ վրա հիմնենք մեր հավատքը: Եթե մենք չհավատանք Աստծո Խոսքին, ապա ինչպե՞ս քարոզենք փրկագնման մասին խոսք աշխարհի մարդկանց: Սա երկրորդական հարց չէ, և այն պետք չէ հետաձգել:

Ես կենդանի վկայությունն եմ այն բանի, որ մարդկանց պատասխաններ են անհրաժեշտ, և եթե նրանք չստանան այդ պատասխանները եկեղեցում, ապա կստանան մեկ այլ վայրում:

Թոմ Հեննիգան

Աղբյուր՝ answersingenesis.org