Տղամարդը խոստացել էր կնոջը՝ միշտ հոգ տանել նրա մասին և արդեն 57 տարի է՝ պահում է իր խոստումը

Տղամարդը խոստացել էր կնոջը՝ միշտ հոգ տանել նրա մասին և արդեն 57 տարի է՝ պահում է իր խոստումըԱհա արդեն 57 տարի շարունակ ամուսինը նվիրված հոգ է տանում իր հաշմանդամ կնոջ մասին և շարունակում է սիրել նրան՝ անկախ ամեն ինչից:

Դժբախտությունը ներս էր խուժել նրանց ընտանիք 1959 թվականին, ամուսնությունից ընդամենը հինգ ամիս անց: 20-ամյա Չժոուն անհայտ հիվանդության պատճառով կորցրել էր քայլելու կարողությունը:

Ամուսինը՝ Դու Յուանֆան, այդ ժամանակ աշխատում էր հարևան քաղաքի ածխահանքում: Իմանալով դեպքի մասին՝ նա արձակուրդ է վերցնում ու անհապաղ վերադառնում տուն:

Կինը բոլորովին կորցրել էր իր մարմնի վրա վերահսկողությունը, անգամ չէր կարողանում շրջվել աջ կամ ձախ, կամ ձեռքով որևէ իր պահել: Հիվանդության ճիշտ ախտորոշումն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել: Եվ այդ սարսափելի դժբախտության հետ մեկտեղ բժիշկները վստահեցնում են նաև, որ հիվանդը երեխաներ երբեք չի կարող ունենալ:

Տղամարդը խոստացել էր կնոջը՝ միշտ հոգ տանել նրա մասին և արդեն 57 տարի է՝ պահում է իր խոստումըԸնկերները խորհուրդ են տալիս Դուին չեղյալ համարել ամուսնությունը և նոր կյանք սկսել, բայց նա կտրականապես հրաժարվում է այդ մտքից և ասում կնոջը. «Չանհանգստանա՛ս, ես հոգ կտանեմ քո մասին ամբողջ կյանքում»:

Եվ որպես իսկական տղամարդ՝ մինչ այժմ պահում է իր խոստումը:

Նա թողնում է իր աշխատանքը և իրեն ամբողջությամբ նվիրում կնոջը խնամելուն: Դրա հետ մեկտեղ հասցնում է զբաղվել հողագործությամբ:

Սեփական ձեռքերով ամեն օր կնոջ համար ուտելիքներ է պատրաստում, կերակրում նրան գդալով, փոխում անկողինը:

Տղամարդը խոստացել էր կնոջը՝ միշտ հոգ տանել նրա մասին և արդեն 57 տարի է՝ պահում է իր խոստումըԵվ չի դադարում տարբեր բժիշկների մոտ տանել՝ հուսալով գտնել հիվանդության իսկական պատճառն ու բուժման միջոցը:

Նրանց երիտասարդ հարևանները անտարբեր չեն գտնվել Դուի և Չժոուի դժբախտության հանդեպ: Նրանք հաճախ այցելում են ծեր զույգին, բերում նրանց մթերք, դեղորայք:

Տեղական իշխանությունները նույնպես որոշակի օգնություն են ցուցաբերում:

Արդեն գրեթե վեց տասնամյակ է՝ Դուն չի հանձնվում: Ահա, թե ինչպես է արտահայտվում իսկական սերը:

Ըստ adme.ru-ի