Մենք օծված ենք. Ռայնհարդ Բոնկե

bonnke_reinhardՄենք օծված ենք և զինված այն հանձնարարության համար, որի մեջ Քրիստոսը կանչել է մեզ: Հենց այդ օծությունն է, որ ամենակարևորն է: Ա Հովհաննես 2.20,27-ում գրված է. «Եվ դուք օծություն ունեք այն սուրբիցը… Եվ այն օծությունը, որ դուք նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում»:

«Օծություն» բառը հունարեն «chrisma» բառն է, որից էլ ստանում ենք Քրիստոս բառը՝ Օծյալ:

Այդ «օծությունը»` Սուրբ Հոգու նվերը, ճշմարիտ ավետարանչի գաղտնիքն է: Անգամ Ինքը՝ Հիսուսը, կարիք ուներ օծություն ստանալու, որպեսզի գնար և աներ իր բարի գործերն ու բժշկությունները:

Իսկ ինչո՞ւ Հիսուսն օծության կարիք ուներ: Նա մարմին և արյուն էր. ահա թե ինչու: Այդպիսին էլ մենք ենք: Օծությունն է, որ մեր ձայնին և շարժումներին ավելացնում է հատուկ նոր որակ: Ոչ մի դերասան չի կարող կրկնել դա: Նայեք, թե ինչպես է մի դերասան քարոզում ֆիլմում կամ մեկ այլ վայրում, դա այնքան ակնհայտորեն արհեստական է: Դրանում չկա հոգի:

Բայց օծությունը կոտրում է ամեն լուծ:

Աստված օրհնի ձեզ