Աստծո հրաշափառ մտահղացումը մեզ համար. Սամվել Նավոյան

samvel-navoyanԲարձրյալը, մեզ անսահման սիրելով, մի փառավոր նպատակի համար ստեղծեց ձեզ և ինձ «Հռոմեացիս 8.29-30»:

Ա. Մարդու կազմությունը.

Իր սիրո հրաշալի պլանն իրականացնելու նպատակով Արարիչն Իր պատկերով ստեղծեց մեր նախահորը (Ծննդոց 1.26-27)՝ եռակազմ (Ա Թեսաղոնիկեցիս 5.23)՝ օժտելով նրան հոգով, անձով և մարմնով.

  1. Հոգով, որովհետև Ինքը ևս Հոգի է (Հովհաննես 4.24),
  2. Անձով, որովհետև Ինքը ևս Անձ է (բանական, զգացական և կամք ունեցող)՝ (Հռոմեացիս 11.34, Հովհաննես 3.16, Հռոմեացիս 12.2),
  3. Մարմնով, որը, ինչ խոսք, հրաշք ստեղծագործություն է, սակայն ընդամենն ամենահեռավոր պատկերացումն է տալիս Աստծո փառքի մասին (Ելից 33.22):

Բ. Մարդկային հոգու խորհրդավորությունը.

Մարդու հոգուն Արարիչը շնորհեց՝

  1. Խղճմտանք՝ բարին ու չարը զանազանելու համար (Հռոմեացիս 9.1),
  2. Ներըմբռնում՝ Իր խորհուրդների մեջ թափանցելու համար (Մարկոս 2.8),
  3. Նաև Իր հետ հաղորդակցության խորին պահանջմունք (Հովհաննես 4.24):

Ահա սա է պատճառը, որ Աստվածաշնչի առաջին էջերում արդեն ներկայացվում է Կենաց ծառը՝ որպես Աստծո կյանքի, մարդու հոգևոր սնուցման և վայելքի խորհրդապատկեր (Ծննդոց 2.9):

Գ. Մարդու գոյապատճառը.

Ամենաստեղծը կյանքի կոչեց՝

  1. Այս տիեզերքը՝ մեզ համար (Ծննդոց 1.26, Հռոմեացիս 8.28),
  2. Մեզ՝ Իր հոգևոր զավակները դարձնելու և Իրեն վայելելու համար (Հռոմեացիս 9.23),
  3. Մանավանդ՝ Իր փառքը մեր մեջ ու մեր միջոցով արտահայտելու (Եփեսացիս 1.23, 3.8-10,19), մեզ Իր հասուն զավակները դարձնելու, Իր հետ՝ սիրո փախադարձ ու հավիտենական վայելքի համար…