Մի՛ հանձնվեք. Գարրի Ուիլքերսոն

Մի՛ հանձնվեք. Գարրի ՈւիլքերսոնԵրբ ես փոքր տղա էի, իմ հայրը ինձ հավատքի մի դաս տվեց: Ողջ կյանքիս ընթացքում չեմ ստացել հավատքի ավելի լավ դաս. «Որդի՛ս, հավատքի ամենաբարդ մասը վերջին կես ժամն է:

Երբ դու զգում ես, որ հանձնվում ես, որ պատրաստ ես շեղվելու ճանապարհիցդ, երբ դու չես լսում Աստծուն, ուրեմն ամուր բռնվիր, որովհետև հավատքի ընթացքի մեջ այդ վերջին կես ժամը ամենադժվարն է»:

Երբևէ ունեցե՞լ եք երկար ճամփորդություն: Դուք անցնում եք հարյուրավոր մղոններ, և ամեն բան հիասքանչ է: Վերջապես դուք տեսնում եք նշան, որը ցույց է տալիս. մինչև վերջնակետը մնացել է 30 մղոն: Այդ վերջին մղոնները կարող են նույնքան երկար լինել, որքան 500-ը, որոնք դուք արդեն անցել եք: Ճամփորդության վերջին ժամերը ավելի դժվար են, որովհետև դուք հասել եք գրեթե նպատակին և կարիք ունեք մի փոքր ավելի դիմանալու:

«Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով՝ խոստմունքը ստանաք» (Եբրայեցիս 10.36):

Ես գիտեմ, որ մեկը ձեզնից ցանկանում է հանձնվել: Ձեզ թվում է, որ ձեր երազանքը չի իրականանա: Բայց կոչ եմ անում ձեզ. մի փոքր ավելի դիմացեք: Աստված ասում է ձեզ. «Զավա՛կս, դիմացի՛ր: Դիմացի՛ր, եկեղեցի՛: Դիմացի՛ր մի քանի րոպե ևս, մի քանի շաբաթ ևս: Ձեր հաղթանակը սարերի հետևում չէ»:

Մի՛ կորցրեք հույսը: Աստված լավագույնը պահում է վերջի համար: