Այդ վայրում ապրողները ունակ են հաղթելու ցանկացած հակառակորդի. Ջոյս Մայեր

Ջոյս ՄայերԱստծո հետ շփումը մեզ կյանք է տալիս: Այն նորոգում է մեզ և լցնում ուժով: Մենք ուժեղ ենք դառնում շնորհիվ միաբանության և Աստծո հետ շփման, բավական ուժեղ, որպեսզի հակառակ կանգնենք թշնամու հարձակումներին:

Աստծո հետ շփվելով՝ մենք հայտնվում ենք «ծածուկ վայրում», որտեղ մենք պաշտպանված ենք թշնամուց: Սուրբ Գիրքը հաստատում է, որ այդ վայրում ապրողները ունակ են հաղթելու ցանկացած հակառակորդի. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում» (Սաղմոս 91.1):

Ես կարծում եմ, որ ծածուկ վայրը կամ ծածկոցը, ինչպես ասվում է սաղմոսում, Աստծո ներկայությունն է: Երբ մենք գտնվում ենք ամենակարող Աստծո ներկայության մեջ, շփվում Նրա հետ, ձեռք ենք բերում այնպիսի խաղաղություն, հանգստություն, որ բառերով հնարավոր չէ փոխանցել: Սատանան չի կարող կործանել մի հավատացյալի, ով տոկունություն և հանգստություն է դրսևորում ցանկացած իրավիճակում:

Սա միշտ չէ, որ հեշտ է, բայց մենք անհրաժեշտ զորություն ենք առնում հենց ծածուկ վայրում՝ Աստծո հետ շփման մեջ: Այո՛, դա ժամանակ է պահանջում, բայց այդ ժամանակը միշտ վերադարձվում է մեզ:

Մի՛ սպասեք փորձությունների, որպեսզի ավելի ուժեղ դառնաք: Մնացեք ուժեղ ամեն ժամանակ: