Մեծագույն քարոզը կատարվեց Գողգոթյան Խաչի վրա

Մեծագույն քարոզը կատարվեց Գողգոթյան Խաչի վրաՀրաժեշտի մեծագույն խոսքը համաշխարհային պատմության մեջ հնչել է Գողգոթայի Խաչի «ամբիոնից»: Դա կատարվել է ուրբաթ օրը՝ Զատկից առաջ՝ Քրիստոսի ծնունդից երեսուներեք տարի անց:

Չնայած որ Սուրբ Գիրքը ներառում է հազարամյակներ տևող ժամանակահատվածը և մեզ հասցնում հարյուրավոր տղամարդկանց և կանանց կենդանի խոսքերը, ընդամենը մի քանի մարդու մահից առաջ ասված խոսքերն են ամբողջությամբ ներկայացվում:

Նրանցից մեկը Իսրայելն է, մյուսը Մովսեսը, երրրորդը՝ Ստեփանոսը: Իսրայելը առաջինը եղավ ընտրյալ ժողովրդից, Մովսեսը առաջինը օրենքի դարաշրջանում, իսկ Ստեփանոսը առաջինը, ով մահացավ քրիստոնեության համար: Ոչ ոք, այնուամենայնիվ, չի լսել մահացողների շշունջը այնպես, ինչպես դա հաջողվել է Ավետարանների հեղինակներին: Շշունջն այդ ներծծված էր փրկագնման սիմֆոնիայի յոթ ակորդներով:

Իր կյանքի ընթացքում Հիսուսն ուներ բազում տարբեր ամբիոններ քարոզչության համար՝ լեռան գագաթը, տան կտուրը, նավը, ջրհորը, բայց երբեք Նա դեռևս չէր ունեցել նման ամբիոն, ինչպիսին Խաչը եղավ: Երբեք չի եղել այնպիսի քարոզիչ, ինչպիսին էր մահացող Աստված, երբեք չի եղել այնպիսի լսարան, ինչպիսինը հավաքվել էր Գողգոթայում այդ օրը, և չի եղել այնպիսի քարոզ, ինչպիսին եղան Հիսուսի վերջին յոթ խոսքերը՝ փրկագնման սիմֆոնիայի այդ յոթ ակորդները.

Ներման խոսք. «Ներիր նրանց» (Ղուկաս 23.34):

Հույսի խոսք. «Ինձ հետ» (Ղուկաս 23.43):

Մենության խոսք. «Ահա քո որդին» (Հովհաննես 19.26):

Տառապանքի խոսք. «Ինչու թողեցիր ինձ» (Մաթևոս 27.46):

Հյուծման խոսք. «Ծարավ եմ» (Հովհաննես 19.28):

Հաղթանակի խոսք. «Կատարվեցավ» (Հովհաննես 19.30):

Հավատարմության խոսք. «Քո ձեռքերի մեջ» (Ղուկաս 23.46):

 Դեյվիդ Ռոպեր