«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսը

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսըՆոյեմբերի 12-ին «ԷՕՆ» ակումբում կայացավ CrossNews.am քրիստոնեական լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» անդրանիկ գրքի շնորհանդեսը:

1Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերներն ու մտերիմները, ընթերցողներ, ովքեր սրտանց շնորհավորեցին Արմեն Նիազյանին գրքի լույս ընծայման կապակցությամբ և կիսվեցին իրենց կարծիքներով, տեսակետներով, իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել էին ընթերցել գիրքը՝ տպավորություններով։

Ներկաները նաև հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը՝ հեղինակի մակագրությամբ։

«Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի նախագահ Արթուր Իսպիրյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ գիրքն արտացոլում է մեր այսօրվա հասարակության խնդիրները և ոչ միայն խոսում է բացասականի մասին, այլ նաև փոխանցում է հույս:

«Գրքում շատ են նաև հայրենասիրական, ազգային մոտեցումները, և այն շատ օգտակար կլինի՝ դաստիարակելու մատաղ սերնդին ու փոխանցելու կարևոր արժեքներ»:

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսըՌեժիսոր-դերասան Զոհրաբ Բեկյանն էլ, խոսելով գրքի մասին, ցանկություն հայտնեց պատմվածքներից մեկը վերածելու պիեսի և բեմադրել:

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսը«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր ցավալիորեն հայտնվել են անդունդում, ու փոխանցել հույսի ու լույսի շողեր։

Համամարդկային արժեքների փունջ ներկայացացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսըՀեղինակն իր գրքի մասին այսպես է արտահայտվում. «Ես չեմ գրել աշխարհի ամենալավ գիրքը, ոչ էլ ինձ համարում եմ մեկը, ով հասել է ինչ-որ բանի: Չէ՜… Գրքի մեջ գուցե լինեն գրականագիտական մոտեցումներից ու «ստանդարտներից» շեղումներ, մտքի անհարթություն կամ ոչ լիարժեք արտահայտում, այլ՝ քննադատության արժանի երևույթներ… Կարևորելով այդ ամենը և աշխատելով դրանց վրա՝ ուզում եմ նշել, որ ինձ համար կարևորագույնը մեկ ուրիշ բան է. որ արդյունքը լինի ոչ միայն ճիշտ՝ գրականության տեսանկյունից, այլ որ խոսի ընթերցողի հետ, նրան փոխանցի ինչ-որ արժեք, ինչ-որ գաղափար, լույսի ինչ-որ ճառագայթ ու փոփոխություն բերի…»:

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ». կայացավ Արմեն Նիազյանի գրքի շնորհանդեսըCrossNews․am կայքի ողջ անձնակազմը սրտանց միանում է բոլոր շնորհավորանքներին և սիրելի խմբագրին մաղթում նոր ու անսպառ մտքեր:

Հավելենք, որ «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութի Մաշտոցի 20 գլխամասից, Տաշիր Սթրիթ մասնաճյուղից կամ www.books.am օնլայն գրախանութից:

CrossNews.am