Գերեզմանը թափուր էր. Ջոշ Մաք-Դաուել

Գերեզմանը թափուր էր. Ջոշ Մաք-ԴաուելԸստ հրեական թաղման ծեսի՝ Հիսուսի մարմինը փաթաթել էին կտավի մեջ: Մարմինն ու կտավը պատել էին մոտ 100 լիտր (34 կգ) անուշահոտ նյութերի մածուցիկ խառնուրդով (Հովհաննես 19.39-40):

Մարմինը քարե գերեզմանի՝ քարայրի մեջ դնելուց հետո (Մաթևոս 27.60), մուտքը փակվեց մի հսկա քարով (մոտ երկու տոննա), որը շարժում էին լծակների համակարգի օգնությամբ: Հսկելու համար մուտքի մոտ կանգնեցվել էին իրենց կարգապահությամբ հայտնի հռոմեացի զինվորներ: Խստորեն պատժվելու վախը ստիպում էր «անթերի կատարել զինվորական պարտքը՝ հատկապես գիշերային հերթափոխների ժամանակ»:

Պահակախումբը կնքել էր գերեզմանի մուտքը հռոմեական կնիքով՝ Հռոմի հզորության ու իշխանության խորհրդանիշով: Ով փորձեր շարժել քարը՝ անխուսափելիորեն կվնասեր կնիքը և իր հանդեպ կհարուցեր Հռոմի օրենքի բարկությունը:

Այսուհանդերձ, գերեզմանը թափուր էր…