«Երկնքի զավակները». կինոդիտում «Էմմանուէլ» եկեղեցում

«Երկնքի զավակները». կինոդիտում «Էմմանուէլ» եկեղեցումՇատերն են այսօր նախընտրում իրենց ժամանակն անցկացնել հետաքրքիր ֆիլմ դիտելով:

Ընդառաջ գնալով եկեղեցու անդամների այդ նախասիրությանը՝ «Էմմանուէլ» եկեղեցու երիտասարդական ծառայությունը նախաձեռնել է որակյալ և հետաքրքիր կինոդիտում բոլոր ցանկացողների համար:

Նրանք, ովքեր առիթ ունեցել են արդեն մի քանի անգամ ներկա լինելու կինոդիտմանը, փաստում են, որ ցուցադրվում են բարձրորակ քրիստոնեական ֆիլմեր, որոնք թե՛ պատկերի, թե՛ ձայնի, թե՛ ցուցադրության առումով չեն զիջում կինոթատրոնների ֆիլմերին:

Կինոդիտումն իրականացվում է «Էմմանուէլ» եկեղեցու դահլիճում (ք. Երևան, Հ.Ա.Թ. Շերամի 88):

Եվ այսպես, այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ 18:00-ին, ցուցադրվելու է «Երկնքի զավակները» ֆիլմը: Մուտքն ազատ է:

Կարող եք հրավիրել Ձեր ընկերներին որակյալ քրիստոնեական կինոդիտման: