Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար Բելգիայում

Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար ԲելգիայումՍեպտեմբերի 16-ից 18-ը Բելգիայի Օսդոյնկեռկ քաղաքում տեղի ունեցավ ավետարանական հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար՝ «Քո առաջադիմությունը հայտնի լինի» խորագրով:

Այդ ճամբարին մասնակցում էին Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Հոլանդիայի և Ամերիկայի հայալեզու եկեղեցիները:

Ամենամյա այս ճամբարը դարձել է շատ ցանկալի և սպասված բոլոր մասնակիցների համար, և նպատակը եվրոպաբնակ հայ քրիստոնյաներին մեկտեղ համախմբելն է՝ Տիրոջը պաշտելու, Նրա կենդանի խոսքով լցվելու, անձնական վկայություններով ու փորձառություններով կիսվելու:

Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար ԲելգիայումԴա շատ կարևոր և օգտակար է Սուրբ Հոգով լցվելու և «Բարի լուր»-ը կորածներին փոխանցելու համար:

Եռօրյա այս ճամբարի  ընթացքում Աստծո խոսքով կիսվեցին մասնակից եկեղեցիների հովիվները՝ հորդորելով Աստծո ժողովրդին ձգտել առաջադիմության եկեղեցում, ընտանիքում, իրենց կյանքի բոլոր բնագավառներում՝ հետևում թողնելով անցյալի ցավերը, հաջողություն և անհաջողությունները:

Մոռանալ հետինը ու հետևել դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը: Մեր առաջադիմությունը հայտնի կլինի միայն Աստծո հետ ունեցած մեր անձնական հարաբերությունից: Չկա առաջադիմություն, եթե չկա ամբողջական նվիրում Արարչին:

Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար ԲելգիայումԱստծո նպատակն է տեսնել մեզ Իրենով զորացած, աստվածապաշտ, հավատարիմ քրիստոնյաներ, ովքեր  Հիսուսի սիրով կազդեն այս խավարած աշխարհի վրա և իրենց աստվածահաճո, գեղեցիկ կյանքով կօգնեն կորածներին հետ դառնալու դժոխք տանող ճանապարհից և մտնել Աստծո արքայության մեջ:

Այս օրերին օրհնվեցին նաև երիտասարդները և դեռահասները նրանց համար քարոզված հատուկ խոսքով:

Շաբաթ օրը երիտասարդական ծառայության ժամանակ երիտասարդներին կոչ արվեց նվիրվել Աստծուն, ապրել սուրբ, աստվածավայել կյանքով և ճիշտ քրիստոնյայի օրինակ լինել աշխարհում երիտասարդների շրջապատում:

Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար ԲելգիայումՇատ երիտասարդներ այդ օրը իրենց կյանքերը ընծայեցին Աչարչին՝ Նրան հավատարմությամբ ծառայելու միտումով:

Այս օրերին Աստծո ժողովրդի ուրախությունը կատարյալ դարձավ 10 հոգու՝ ջրի մկրտության հերթական հրաշալի իրադարձությամբ:

Փառք Աստծուն Իր անսահման սիրո և անչափ ուրախությունների համար, որ պարգևում է մեզ:

Ճամբարի մասնակիցները իրարից բաժանվեցին հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով: