Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրըԱվարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը: Այն առանձնանում էր նախորդ համաժողովներից փառաբանության ու երկրպագության լեցունությամբ, ուստի զարմանալի չէ, որ կոչվում էր համաժողով-փառատոն:

Ներկաներին իրենց ողջույնի խոսքն ու քաջալերանքը փոխանցեցին Հոլանդիայից և Բելգիայից ժամանած հովիվներ Տիգրան Հայրապետյանը, Հարություն Վարդանյանն ու Արթուր Նազարյանը:

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրըՍրտառուչ և հզոր երկրպագությունն ու փառաբանությունը պարբերաբար համեմվում էր Աստծո Խոսքից ընտրված հատվածների ընթերցանությամբ: Այսօր հնչեց մեկ պատգամ՝ «Տոնախմբող բազմության հետ» խորագրի ներքո:

«Միաբանության» ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը խոսեց միաբանության, մեկս մյուսին ընդունելու և սիրելու, ինչպես նաև Աստծուն երկրպագելու և Նրան աշխարհին ներկայացնելու մեր կոչման մեջ լինելու մասին:

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը«Սուրբ տեղը դատարկ չի մնում,- ասաց նա՝ նշելով, որ մարդ արարածը ստացել է մի այնպիսի հանձնարարություն, որը մինչ այդ տրված էր երկնքի ամենալուսափայլ արարածին: Եվ երբ Աստծո առջև կանգնող ու Նրան փառաբանող այդ արարածը հպարտացավ ու վայր նետվեց, Աստված արարեց մարդուն՝ որպեսզի նա դառնա Իր երկրպագուն»:

Մենք մեկս մյուսի հոգու դատարկությունը լցնել չենք կարող, դա կարող է միայն Աստված, բայց, միևնույն ժամանակ, առանց մեկս մյուսի, մարդը միայնակ չի կարող եկեղեցի դառնալ, ընտանիք դառնալ, աճել ու շատանալ: Դրա համար էլ Հիսուսն ասաց. «Հայր մեր»՝ ընդգծելով, որ Հայրը մեր բոլորի Հայրն է, ոչ թե կոնկրետ մեկի:

Հորդորելով ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կանք, չձգտել նմանվել ոչ ոքի, քանզի յուրաքանչյուր մարդ հրաշալի է իր տեսակով՝ եպիսկոպոսը օրինակ բերեց հրեաներին, ովքեր առանց ընդգծելու որևէ մեկի առավելությունը կամ թերությունը՝ մի ամբողջություն էին կազմում՝ չունենալով անհատական փրկության, անհատական փառաբանության գաղափար. միայն այդպիսով կարող ենք հաղթել չարին ու աշխարհին ներկայացնել մեր Տիրոջը՝ Հիսուսին:

«Մարդն ամենաթանկ հարստությունն է Աստծո համար, անգամ այն մարդը, ով քեզ դուր չի գալիս, ում հետ, թվում է, թե հնարավոր չէ «յոլա գնալ»,- նշեց Ռուբիկ Թումանյանը:- Ուրեմն եկեք երկրպագենք Քրիստոսին՝ նմանվելով Իրեն, այսինքն՝ ընդունելով մեկս մյուսին: Մենք կարող ենք երկրպագել մեր Տիրոջը՝ պարզապես մեկին այցելելով, մեկի ոտնահարված իրավունքը պաշտպանելով, մեկին մի բաժակ սառը ջուր տալով, պարզապես սիրելով միմյանց: Ահա, թե ովքեր են կազմում տոնախմբող բազմությունը»:

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրըԻր պատգամի ավարտին հովիվը նշեց փրկության նպատակը. այո՛, Աստված մեզ ազատեց դժոխքից, բայց Նրա վերջնանպատակը դա չէր: Նա ազատեց մեզ դժոխքից, որպեսզի վերադարձներ ի սկզբանե մեզ տրված կոչումը՝ լինել Իր երկրպագուն և այդպիսով ունենալ իմաստավոր կյանք: Ուրեմն ով էլ լինենք, ինչ մասնագիտություն էլ ունենանք, մեր գլխավոր գործը Աստծուն աշխարհին հայտնելն է:

Ի լրումն պաշտամունքի, խորանի, երախտագիտության ու տոնական կատարումների ու հիասքանչ ուղերձի՝ փառատոնի ընթացքում հնչեցին նաև շարականներ՝ Արարչի անզուգական ներկայությամբ ու ջերմությամբ լցնելով ներկաների հոգիները:

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը

Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովի առաջին օրը

Հիշեցնենք, որ համաժողով-փառատոնը կշարունակվի նաև վաղը՝ 11:00-17:00: Համաժողովի ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել Emmanuel.am և CrossNews.am կայքերով: