Ունենալ գերազանց հոգի և դեմ կանգնել փոխզիջմանը. ավարտվեց «Էմմանուէլ» եկեղեցում ընթացող համաժողովը

Ունենալ գերազանց հոգի և դեմ կանգնել փոխզիջմանը. ավարտվեց «Էմմանուէլ» եկեղեցում ընթացող համաժողովըՀամաժողովի երկրորդ մասը սկսվեց հովիվ, փառաբանության առաջնորդ     Դերոն Ֆրիմնի ուղերձով, ով խոսում էր գերազանց հոգի ունենալու անհրաժեշտության, ձգտման մասին, այն հոգու, որի մասին խոսվում է Դանիելի գրքում և ասվում է, որ Դանիելն ուներ գերազանց հոգի:

Աստված չի կանչել մեզ պարզապես գոյություն պաշտպանելու համար: Նա կանչել է մեզ համարձակորեն առաջ գնալու: Նա մեծ բաներ է ուզում անել յուրաքանչյուրիս կյանքում:

Մեզնից յուրաքանչյուրն արարվել է Մեծության ներուժով: Եվ ուրեմն, այն, ինչ աչք չի տեսել, ու ականջ չի լսել՝ ահա դա է Աստված ուզում անել մեր կյանքերում:

Մեծ գործեր անողների ու չանողների տարբերությունը մտածելակերպն է, ինչն էլ գերազանց հոգի ունենալու նախապայմանն է:

Դանիելը շատ բան հաղթահարեց, որ այդ գերազանց հոգին ունենար: Նա օտար մեկն էր այդ երկրում, սակայն հենց այնտեղ էլ հասավ մինչև ամենաբարձունքը: Գերազանց հոգին քեզ տարբերակում է ամբոխի մեջ: Քո պարգևներն ու տաղանդները դռներ կբացեն քո առջև, բայց առանց գերազանց հոգու այդ հնարավորության դռները շուտով կփակվեն:

Դիմելով երաժիշտներին ու փառաբանության խմբերում ծառայողներին՝ քարոզիչն ասաց. «Քո սիրտը ճիշտ դիրքում պահիր, փնտրիր Աստծուն: Եթե դու ժամերով ծառայում ես, բայց աղոթում ես օրվա մեջ ընդամենը 2 րոպե, ուրեմն դու խնդիր ունես, եթե գալիս ես ուղղակի նվագելու, դու խնդիր ունես, եթե ուշանում ես փորձերից, որովհետև բոլորն են ուշանում, ուրեմն դու խնդիր ունես:

Փնտրիր ամենուր Աստծուն, Նրան ծառայիր, և Նա դուռը դռան հետևից կբացի քո առջև: Գերազանց հոգի ունենալն այն է, որ դու քեզնից սպասում ու ակնկալում ես ավելին, քան ուրիշները քեզնից, դա այն է, որ դու ձգտում ես քեզ վստահված ծառայությունն անել 110 տոկոսով:

Ունենալ գերազանց հոգի և դեմ կանգնել փոխզիջմանը. ավարտվեց «Էմմանուէլ» եկեղեցում ընթացող համաժողովըԵվ անկախ նրանից, թե ինչ ծառայության մեջ ես, եթե տեսնում ես թղթի կտոր ընկած եկեղեցում, կռանում ու վերցնում ես այն, որովհետև եկեղեցում չկան փոքր գործեր. սա մեր Հոր տունն է: Իսկ եթե քո ծառայությունը պարզապես աթոռները շարելն է, ուրեմն՝ շարիր դրանք ճշգրիտ հավասարությամբ, արա այդ գործը ընտիր՝ աղոթելով յուրաքանչյուր աթոռի վրա նստողի համար»:

Քարոզիչը նշեց նաև գերազանց հոգի ունենալուն խոչընդոտող երեք թշնամիների անունները, որոնք են՝ տիտղոսին կամ պաշտոնին կառչելը, տեսիլք չունենալը և միջակության հետ համաձայնելը:

Եվ վերջապես, մենք պետք է հասկանանք, որ միակ բանը, որ մեզ արժեքավոր է դարձնում ու կիրառելի Աստծո կողմից, դա պարզապես անոթ լինելն է Աստծո ձեռքերում: «Թույլ տուր, որ Աստված վերցնի քեզ ու լցնի Իր Հոգով, այդպես Նա քեզ արժեքավոր կդարձնի, և ողջ փառքն Իրեն կգնա: Թող գերազանցությունը Տիրոջից լինի և ոչ թե մեզնից»,- այս խոսքերով ավարտեց իր ուղերձը Դերոն Ֆրիմնը՝ խոսափողը փոխանցելով կրկին հովիվ Դեյլ Երտոնին, ով շարունակեց խոսել Դանիելի ու գերազանց հոգի ունենալու մասին:

«Ինչպես հաղթել առանց խաբեության: Սա մի բան է, որով Դանիելը և իր ընկերները անցան: Դանիելը սովորել էր ազնվություն: Աստված օրհնեց Դանիելին ու նրա ընկերներին՝ իրենց ազնվության ու աշխատանքային էթիկայի համար:

Ունենալ գերազանց հոգի և դեմ կանգնել փոխզիջմանը. ավարտվեց «Էմմանուէլ» եկեղեցում ընթացող համաժողովըՍակայն օրհնությունը երբեմն մեկ այլ գայթակղություն է բերում, որը փոխզիջման գնալն է: Աստծո նպատակը մեզ համար այն է, որ մենք օրհնություն լինենեք: Նա օրհնում է մեզ, որ մենք էլ օրհնություն լինենք ուրիշների համար: Այդպես եղավ Դանիելի հետ:

Նա օրհնություն դարձավ ողջ Բաբելոնի ու թագավորի համար: Դանիելը իր համոզմունքները փոխզիջելու փորձություն ունեցավ: Փոխզիջումը միշտ սկսվում է ինչ-որ փոքր բաներից: Հավատարմությունը փոքր բաներում ենք սովորում: Փոքր բաներին ուշադրությամբ վերաբերվիր. այստեղից էլ սկսվում է գերազանց հոգին:

Մի այսպիսի խոսք կա. եթե չենք կանգնում հանուն ինչ-որ մեկի կամ մի գաղափարի, ապա ցած կընկնենք ցանկացած իրողության դեպքում: Հաջողակ լինելու մեր փափագով մենք գայթակղություն ենք ունենում հետևելու Բաբելոնի օրինակին:

Բայց Աստված կանչել է մեզ Իրեն հետևելու: Դանիելի ներքին համոզմունքները հաղթահարեցին փոխզիջման գնալու արտաքին ճնշումը: Աստծուն պատիվ բերող համոզմունքներն առաջ են բերում աստվածատուր պարգևներ: Դանիելի ու նրա ընկերների հավատարմության ու ազնվության շնորհիվ նրանք կարճ ժամանակ անց իշխանավորներ դարձան: Եվ Աստված հավատարիմ համարեց նրանց ու գերազանց հոգի գտնվեց նրանց վրա»:

CrossNews.am