Հաղթահարիր քո ցավը. հովիվ, ուսուցիչ Դեյլ Երտոնը՝ «Էմմանուէլ» եկեղեցում

Հաղթահարիր քո ցավը. հովիվ, ուսուցիչ Դեյլ Երտոնը՝ «Էմմանուէլ» եկեղեցումԵրևանի «Էմմանուէլ» եկեղեցում այսօր մեկնարկեց մեկօրյա համաժողով հովիվ Դեյլ Երտոնի մասնակցությամբ: Աստվածաբանական դոկտորը պարբերաբար լինում է Հայաստանում, և ամեն անգամ նրա խոսքը յուրօրինակ հետք է թողնում քրիստոնյա լսարանի սրտում:

Այս անգամ նա խոսեց Դանիել մարգարեի կյանքից՝ վերնագրելով իր քարոզը այսպես. «Ինչպես հրեա ստրուկ տղան դարձավ Բաբելոնի նախագահը»:

Դանիելը հասկացել էր, որ Աստված է իրեն տարել Բաբելոն: Նա չէր փորձում փախչել:

«Դու էլ երբեք մի փորձիր փախչել քո նեղություններից, քո «Բաբելոնից»: Եթե դու քո երկրում նեղության մեջ ես, միևնույն է, հիշիր, որ Աստված է որոշել քեզ Հայաստանում տնկել: Այն սատանան, որ այստեղ է, նույն սատանան նաև Ամերիկայում է: Ամերիկան երկինքը չէ»,- ներկաներին դիմեց հովիվ Դեյլը:

Աստված Բաբելոնում գերեվարվածներին ապահովության մեջ էր պահում, որպեսզի հետո վերադարձներ հարազատ երկիր, սակայն երբ նրանք հետ վերադարձան տարիներ հետո, նրանք, ովքեր մնացել էին իրենց երկրում, թաքնվել, նրանցից ոչ ոք այլևս չկար, չկար մեկը, որ դիմավորեր վերադարձողներին:

Հաղթահարիր քո ցավը. հովիվ, ուսուցիչ Դեյլ Երտոնը՝ «Էմմանուէլ» եկեղեցումԴանիելը հաղթահարեց իր ներսում ցավը Նաբուգոդոնոսորի, նրա ժողովրդի հանդեպ, ովքեր կործանել էին իր երկիրը, իր ընտանիքը: Նա չնստեց ու չդադարեց փառաբանել Աստծուն իր նեղության մեջ, ինչպես վարվեցին իր հայրենակիցներից շատ գերեվարվածներ՝ երգելով հիասթափության ու վրեժխնդրության սխալ երգ, որը զետեղված է Սաղմոս 137-ում:

Փառաբանելը դեպրեսիայի հակաթույնն է: Մենք պետք է հիշենք, որ Աստված մեզ հետ է մեր «Բաբելոնում», և թույլ չտանք, որ մեր խնդիրները որոշեն, թե ով ենք մենք: Մենք պետք է հիշենք, որ վրեժխնդրությունը Աստծունն է, և ամեն անգամ, երբ մենք վրեժխնդիր ենք լինում, մեզ դնում ենք Աստծո տեղը: Մեկուսացումն ու փախուստը նույնպես պատասխան չեն մեր խնդիրներին: Հիսուսը Հովհաննես 17.15-ում չաղոթեց, որ Աստված մեզ վերցնի այս աշխարհից, այլ աղոթեց, որ պաշտպանի այս աշխարհի մեջ:

Դանիելի երկրորդ գլխավոր քայլը հարգանքն էր այն իշխանության հանդեպ, որի ներքո ապրում էր: Հռոմեացիս 13.1-ում գրված է, որ ամեն իշխանություն Աստծուց է կարգված: Դանիելը հասկացել էր, որ Նաբուգոդոնոսորին հարգելով ու ծառայելով՝ ինքն Աստծուն էր ծառայում:

Հաղթահարիր քո ցավը. հովիվ, ուսուցիչ Դեյլ Երտոնը՝ «Էմմանուէլ» եկեղեցում«Երբեք մի փորձիր ինքդ քեզ պաշտպանել, թող Աստված քեզ պաշտպանի: Եթե քո երազանքը, քո տեսիլքը ու քո կամքը Աստծուց է, Նա էլ կկատարի այն: Հիսուսն Ինքը՝ Աստված լինելով, խոնարհեցրեց Իրեն՝ Հոր կամքը կատարելու համար: Հնազանդությունը ապստամբության հակաթույնն է»,- այս խոսքերը շեշտադրելով՝ ավելացրեց բանախոսը, որ Դանիելի խոնարհության ու հնազանդության, իշխանությանը հարգելու պարգևն էր այն, որ Նաբուգոդոնոսոր թագավորն ի վերջո ապաշխարեց ու ընդունեց Արարչին՝ որպես միակ հավիտենական Աստված. «Եվ այն օրերից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս բարձրացրի դեպի երկինքը, և խելքս ինձ վրա եկավ և Բարձրյալին օրհնեցի, և գովեցի և փառավորեցի հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը դարեցդար» (Դանիել 4.34):

Հավելենք միայն, որ համաժողովը շարունակվում է և կտևի մինչ 20:00:

CrossNews.am