25 տարի անց. Շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խ

24 տարի անց. Շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խԱյսօր լրանում է Արցախի անկախության 25-րդ տարին, անկախություն, որ ձեռք բերվեց և շարունակում է պահպանվել նվիրումի, զոհաբերման ու արյան գնով…

Արցախը հայ մարդու ձեռքբերումն է, նրա կամքի և ուժի արտահայտումը, նրա անձնվիրության և հայրենասիրության արդյունքը:

Շնորհավորում ենք բոլորիս, և երախտագիտություն հայտնում նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան մարտի դաշտում, նրանց, ովքեր այսօր էլ անձնվիրաբար շարունակում են հսկել մեր սահմանները, նրանց, ովքեր գիշերուզօր աղոթում են մեր երկրի ու մեր զինվորի համար:

Շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խ, թող պայքարի այս տարիները, ամեն մի զինվորի թափված արյունը, յուրաքանչյուր հայորդու շուրթերից բարձրացված աղոթքը հզոր հիմք լինեն քո հետագա բարգավաճման համար:

Տե՛ր, օրհնի՜ր մեր երկիրն ու պահիր այն խաղաղության մեջ…

CrossNews.am