Կարևորելով գիտելիքն ու կրթությունը. Շնորհավոր սեպտեմբերի 1

Կարևորելով գիտելիքն ու կրթությունը. Շնորհավոր սեպտեմբերի 1Սեպտեմբերի 1-ը ուսումնական տարվա սկիզբ հռչակվել է դեռևս 1935 թ-ին, իսկ արդեն 1980 թ-ին ԽՍՀՄ-ում պաշտոնապես ընդունվեց այն՝ որպես Գիտելիքի օր:

Ուրախալի է տեսնել այդ օրը փոքրիկների, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոց, տեսնել երիտասարդների, ովքեր նոր են վեր կացել դպրոցական աթոռից, իսկ այսօր արդեն ուսանող են կոչվում, ուրախալի է ընդհանրապես տեսնել, որ այս օրը նշվում է մեր պետության մեջ և կարևորվում է:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, CrossNews.am կայքը, կարևորելով գիտելիքն ու կրթությունը, շնորհավորում է ձեզ Գիտելիքի օրվա առթիվ ու մաղթում նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և վերելքներ ձեր ուսումնական հաստատություններում:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց 1:2). ահա հայատառ առաջին նախադասությունը, որ թարգմանված է Աստվածաշնչից: Այս նախադասությունն էր, որ հիմք հանդիսացավ բազմադարյա հայկական գրականության ու մշակույթի, այս նախադասությունն էր, որ որպես առաջնեկ ծնվեց հայ գրականության մեջ և իր մեջ հորդոր էր պարունակում՝ իմաստության, գիտության և հանճարի նկատմամբ անտարբեր չլինել:

Որպես քրիստոնյա աշակերտ կամ ուսանող, որտեղ էլ լինես, միշտ օրինակելի եղիր՝ թե՛ քո վարքով, թե քո առաջադիմությամբ: Միշտ հիշիր, որ այն տարիները, այն ժամանակը, որ այսօր ունեք, այլևս չի կրկնվելու, ուստի՝ սովորե՜ք, լա՜վ սովորեք, օրինակելի՜ եղեք, դարձեք կրթված և խելացի մարդ ձեզ համար, մեր հայրենիքի և մեր հասարակության համար…