Հավատում եմ, որ Աստված լավագույնն է ցանկանում ինձ համար. Սանյա Ռիչարդ-Ռոսս

Ինձ համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին. Սանյա Ռիչարդ-ՌոսսՍանյա ՌիչարդՌոսսը քրիստոնյա է, 2012թի Լոնդոնի Օլիպիական խաղերի վազքի մրցաշարի չեմպիոնուհի: Բացի այդ, նա Օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի վեցակի չեմպիոն է, ինչպես նաև Հս. Ամերիկայի ռեկորդակիր է և հայտնի ֆուտբոլիստ Ահարոն Ռոսսի կինը:

Ինչպե՞ս եք սկսել զբաղվել աթլետիկայով:

Վազել սկսել եմ 7 տարեկանից: Ծնվել եմ Յամայկայում. թեթև աթլետիկան և ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևերն են այնտեղ, ուստի երեխաների մեծ մասը  զբաղվում է հենց այդ սպորտաձևերով: Որքան ինձ հիշում եմ, բավական արագ էի վազում՝ և՛ անհատական, և՛ խմբային պարապմունքներին:

Երբ 12 տարեկան էի, ծնողներիս հետ տեղափոխվեցինք Ֆլորիդա: Հիշում եմ՝ ես և քույրս շատ էինք վրդովվել այս առիթով, քանի որ շատ էինք սիրում Յամայկան, մեր ընկերներին և հարազատ դպրոցը: Սկզբում բավական դժվար էր ինձ համար, սակայն, երբ կրկին սկսեցի սպորտով զբաղվել, ձեռք բերեցի նոր ընկերներ և հնարավորություն՝ ներկայացնելու իմ ունակությունները: Այդ ժամանակ հասկացանք, որ տեղափախությունը լավագույնն էր, ինչ ծնողներն արեցին մեզ համար:

Ինձ համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին. Սանյա Ռիչարդ-ՌոսսՆերկայումս ունեք մեծ հաջողություններ կարիերայում

Ընդամենը 27 տարեկան եմ… Հիշում եմ, երբ դեռ 17-18 տարեկան էի, իմ առաջին թիմում մեկն ասաց, որ փորձառությունն անհնար է գնել: Այդ պատճառով կարծում եմ, որ այժմ այն տեղում եմ, ուր մեծ փորձ եմ ձեռք բերում և հավատացած եմ, որ այն իր արդյունքը կունենա հետագա առաջնություններում, քանի որ ամեն հնարավոր բան անում եմ դրա համար:

Պատմե՛ք Ձեր հավատքի մասին. ինչպիսի՞ դերակատարում ունի այն Ձեր կյանքում:

Հավատքը մեծ դեր ունի իմ կյանքում: Դա է պատճառը, որ շարունակում եմ առաջ ընթանալ և թույլ չտալ հիասթափություններին կանգնեցնել ինձ: Հավատում եմ, որ Աստված լավագույնն է ցանկանում ինձ համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան այնքան էլ հարթ չէ, որքան ցանկալի է, շարունակում եմ առաջ գնալ, քանի որ գիտեմ, որ ամեն դեպքում հաղթանակ եմ ունենալու:

Մարդիկ շատ են զարմանում, թե ինչու եմ մշտապես ժպտում: Պատճառը հետևյալն է՝ ես թույլ չեմ տալիս բացասականին տիրել ինձ, քանի որ գիտեմ, որ Աստված առատապես օրհնել է ինձ: Սա է կարևորագույն պատճառը, որ շարունակում եմ գործս:

Գիտեմ, որ Աստծուց պարգև ունեմ և ամեն օր, մարզումների գնալիս, փառք եմ տալիս Նրան, փորձելով ամեն բան հնարավորինս լավ անել, լավագույն կերպով: Սա ամենագլխավորն է իմ կյանքում:

Կարծում եմ, որ իրական, եռանդով լեցուն քրիստոնյա դարձա այն ժամանակ, երբ տեղափոխվեցինք Ֆլորիդա: Մորաքույրս վարում էր եկեղեցական երգչախումբը. նա շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում: Ինձ մշտապես գերում էր այն, որ նա միշտ ուրախ էր: Տեսնելով այդ ամենը՝ ինքս էլ ցանկանում էի վերապրել դա: Կարծում եմ՝ ժամանակն ու տարիները կստիպեն ինձ ավելի շատ ներգրավվել եկեղեցական ծառայության մեջ, ավելի կամրապնդեն հավատքս:

Ինձ համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին. Սանյա Ռիչարդ-Ռոսս Ձեր կյանքն այժմ պատկանում է Քրիստոսին. ի՞նչ յուրահատուկ բան կա դրանում:

Ունեմ անպատմելի խաղաղություն, որ վերապրում եմ անդադար: Սա միայն այն դեպքում է, երբ ճանաչում ես Հիսուսին: Ես չեմ ընկնում դեպրեսիայի մեջ, երբ մի բան այլ ընթացք է ստանում, որովհետև ինչպես գրված է՝ «ամեն բան բարիի գործակից է դարձնում»  (Հռոմեացիներ 8.28): Կարող եմ քայլել՝ գլուխս բարձր, նույնիսկ եթե այնքան էլ լավ ելույթ չեմ ունեցել, քանի որ գիտեմ, որ Աստված, միևնույն է, սիրում է ինձ՝ անկախ իմ թերություններից: Սա այնքան մեծ խաղաղություն է պարգևում ինձ, որ անհնար է բառերով նկարագրել:

Ո՞րն է աղոթքի կարևորությունը Ձեր կյանքում:

Աղոթքը շատ կարևոր դեր ունի իմ կյանքում: Ամուսնուս հետ հաճախ ենք աղոթում: Քնելուց առաջ միասին ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և աղոթք անում: Լավագույն ընկերոջս հետ նույնպես աղոթում ենք նախքան մրցումները: Մենք չենք աղոթում միայն նրա համար, որպեսզի վազքը հաջող ընթանա, պարզապես աղոթքը մեզ միաբանող ուժն է: Ուստի այն խիստ կարևոր է: Դա մեր ուղիղ կապն է Հիսուսի հետ, Ով միշտ լսում է մեզ: «Որովհետև ուր երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ». Մաթևոս 18.20. այս պատճառով էլ միշտ փորձում եմ աղոթել իմ թիմային գործընկերների հետ:

Ինձ համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին. Սանյա Ռիչարդ-ՌոսսԻսկ ի՞նչ կասեք Աստվածաշնչի վերաբերյալ: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Աստծո Խոսքը:

Աստվածաշունչը մի Գիրք է, որից կարող ենք քաղել կյանքի համար ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը: Երբ հայտնվել էի լուրջ խնդրի առջև (իմունային համակարգի հետ կապված խնդիրներ ունեի), սկսեցի կարդալ Հոբի գիրքը: Կարդում էի, թե ինչերով է նա անցել, թե որքան նվիրված է եղել Աստծուն ու այդպես էլ չի ուրացել Նրան՝ չնայելով և ոչ մի բանի:

Կարծում եմ՝ այն ամենն, ինչով անցնում ենք կամ ստիպված ենք լինում անցնել, արդեն իսկ հիշատակված է Աստվածաշնչում: Եվ եթե համարձակություն ունենք կարդալ և ընդունել դա, ապա կգտնենք լուծում, որոշում ցանկացած իրավիճակի համար:

Ինձ համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին. Սանյա Ռիչարդ-ՌոսսԻնչպե՞ս եք Ձեզ զգում որպես հայտնի ընտանիք:

Գիտե՞ք, հետաքրքիր է, որ մեծ մասամբ մարդիկ մեզ միասին են ճանաչում, քան առանձին-առանձին: Ինձ համար, իհարկե, սա շատ հաճելի փաստ է: Ամուսինս այժմ վաստակել է երկակի չեմպիոնի տիտղոսը: Դեռ 6-7 տարի առաջ ոչ ոք մեր մասին չգիտեր անգամ… Այնքան լավ եմ հիշում այն ժամանակները, երբ նա խաղում էր Տեխասի համալսարանի թիմում: Իսկ այսօր՝ շնորհիվ իր ջանասիրության և համառության, նա բավական հաջողակ խաղացող է: Աստված է օգնում մեզ հասնել այս ամենին, սակայն մենք առավել ուրախանում ենք ոչ թե մեր գրանցած  հաջողություններով, ձեռքբերումներով, այլ այն հանգամանքով, թե որքան օրհնված ենք, որ ունենք հնարավորություն զբաղվելու մեր սիրելի գործով:

2010թ-ը բավական հագեցած էր ինձ համար. տարին սկսվեց իմ հիասքանչ ամուսնությամբ: Ահարոնի հետ նշանվել էինք 2007թ-ից և սպասում էինք հարմար պահի՝ ծրագրելու պսակադրության արարողությունը: Երջանիկ եմ, որ ունեցել եմ նման անպատմելի վերապրումներ, քանի որ այդ օրն ինձ համար առավել անմոռանալի էր, քան կարող էի պատկերացնել կամ երազել:

Դա նման էր հեքիաթի: Երբ ներս մտա եկեղեցի և քայլում էի դեպի զոհասեղան, պարզապես լի էի ուրախությամբ և հիացմունքով: Երջանիկ եմ, որ Ահարոնի կինն եմ:

Նյութը պատրաստվել է ըստ sportsspectrum.com կայքի