Նա՛ է տալիս հաղթություն. Աստվածաշնչյան համարներ

Նա՛ է տալիս հաղթություն. Աստվածաշնչյան համարներՄեր կյանքը լի է պայքարներով: Այդ պայքարները սկսվում են առավոտյան արթնանալուց ու շարունակվում մինչ ուշ երեկո, երբ պատրաստվում ես անկողին մտնել:

Ու մենք մշտապես կանգնած ենք ընտրության առաջ, ընտրություն, որից որոշվում է՝ կհաղթենք, թե ոչ:

Ուզում ենք քաջալերել քեզ, սիրելի՛ ընթերցող, որ կյանքումդ ինչ պայքարներ էլ որ հանդիպեն, լինի դա պայքար մեղքի կամ վատ սովորության դեմ, բնավորության կամ փորձության, կասկածամտության կամ անհավատության, միշտ հիշես, որ ՆԱ՛ Է ՏԱԼԻՍ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ:

Ուստի հաղթող լինելու լավագույն երաշխիքը սա է՝ մնալ Նրա հետ, լինել Նրա կողքին և քայլել Նրա հետքերով:

Ունես դժվարությո՞ւն, խնդի՞ր, հուսահատությո՞ւն, տրտմությո՞ւն… ԸՆթերցի՛ր աստվածաշնչյան այս տողերն ու թող հավատքդ ու ուրախությունդ Աստծո Սուրբ Հոգիով աճի ու լցնի քեզ ու քո տունը:

«Եվ ամեն ուր որ դառնում էր՝ հաղթություն էր անում» (Ա Թագավորաց 14.47):

«Քոնն է, ով Տեր, մեծությունը և զորությունը և փառքը և հաղթությունը և պայծառությունը, և բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տեր, թագավորությունը, և դու բարձրյալ ես ամենից վեր իբրև գերիշխան» (Ա Մնացորդաց 29.11):

«Բայց շնորհակալությունն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Ա Կորնթացիս 15.57):

«Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված՝ հաղթում է աշխարհքին. և սա է հաղթությունը, որ աշխարհքին հաղթեց, այսինքն մեր հավատքը» (Հովհաննես 15.4):

«Իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց իրենում» (Կողոսացիս 2.15):

«Չգիտե՞ք, թե ասպարեզի մեջ վազողներն՝ ամենքն են վազում, բայց մեկն է հաղթանակն առնում. դուք այնպես վազեցեք, որ հասնեք» (Ա Կորնթացիս 9.24):

«Եվ երեցներից մեկն ասաց ինձ. լաց մի լինիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է» (Հայտնություն 5.5):

«Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա» (Հայտնություն 3.21):

«Ով որ հաղթի, նրան թույլ կտամ ուտել կենաց ծառից…» (Հայտնություն 2.7):

«Ով որ հաղթի, երկրորդ մահից չի վնասվելու…» (Հայտնություն 2.11):

«Ով որ հաղթի, պահված մանանայից ուտել եմ տալու…» (Հայտնություն 2.17):

«Ով որ հաղթի, նրան իշխանություն եմ տալու ազգերի վրա… Եվ ես նրան պիտի տամ առավոտյան աստղը…» (Հայտնություն 2.26, 28):

«Ով որ հաղթի, ճերմակ է հագնելու…» (Հայտնություն 2.11):

«Ով որ հաղթի,  նրան իմ տաճարի սյուն եմ դարձնելու…» (Հայտնություն 3.12):

«Ով որ հաղթի, նրան կշնորհեմ նստել Իմ աթոռին Ինձ հետ…» (Հայտնություն 3.21):

«Այս բաները խոսեցի ձեզ, որ Ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16:33):

 «Որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ խցկեցին» (Եբրայեցիս 11.33):

«Եվ նրանք հաղթեցին նրան Գառի արյունովը և իրենց վկայության խոսքովը» (Հայտնություն 12.11):

«Դուք Աստվածանից եք, որդեակներ, և հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհքիս մեջ է» (Հովհաննես 14.4):

CrossNews.am