«Ո՛չ» ծխախոտին և «այո՛»՝ սուրբ և առողջ ապրելակերպին

Այսօր Առանց ծխախոտի միջազգային օրն էԴարաշրջանի չարիքներից մեկն այսօր ծխախոտն է: Աշխարհում գնալով շատանում է ծխողների թիվը, և մարդիկ չեն էլ մտածում այդ վնասակար սովորությունից հրաժարվելու մասին:

Մայիսի 31-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որոշված է որպես Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր:

1988 թվականից սկսած այն ամեն տարի նշվում է ավելի քան 190 երկրներում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում մահացությունների 90%-ը թոքերի քաղցկեղից է, 75%-ը խրոնիկական բրոնխիտից, իսկ 25%-ը ծխելու հետևանքով առաջացող սրտի հիվանդությունից:

Իսկ գիտե՞ք արդյոք` ինչու պետք է թողնել ծխելը.

1. Ծխելը դադարեցնելուց 20 րոպե հետո կանոնավորվում է արյան ճնշումն ու զարկերակի աշխատանքը:

2. 8 ժամ հետո արյան մեջ կրկնակի նվազում է ածխածնի օքսիդի և նիկոտինի քանակը:

3. 24 ժամ հետո օրգանիզմն ամբողջովին մաքրվում է ածխածնի օքսիդից:

4. 72 ժամ հետո շնչառությունը դառնում է համաչափ:

5. 84 ժամ հետո նիկոտինն ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից, բարելավվում են համի և հոտառության զգացողությունները:

6. 2-ից 12 շաբաթ հետո բարելավվում է արյան շրջանառությունը:

7. 9 ամիս հետո վերանում են շնչառության հետ կապված բոլոր խնդիրները:

8. 5 տարի անց կրկնակի քչանում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

9. 10 տարի անց կրկնակի նվազում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Իսկ եթե անդրադառնանք աստվածաշնչյան տեսակետին, Պողոս Առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, Աստծո Հոգին ձեր մեջ բնակված է: Եթե մեկը Աստծո տաճարը ապականի, Աստված էլ նրան կապականի, Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք»  (Ա Կորնթ.  3.16-17):

Ուստի «ո՛չ» ասենք ծխախոտին և «այո՛»՝ սուրբ և առողջ ապրելակերպին: